Թող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։
«Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։
2025-ը հույզերով, փորձություններով, հիշողություններով լի տարի էր, Freestyle Chess մրցաշարում հաղթանակը դարձավ իմ շախմատային կարիերայի լուսավոր պահերից։
Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հրաշալի տարի: Նաեւ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Սենթ Լուիս շախմատային ակումբին աջակցության եւ վստահության համար, Ֆաբիանո Կարուանային՝ կարիերայիս վերածննդին նպաստելու եւ իսկական ընկեր լինելու համար, Մագնուս Կարլսենին՝ ոգեշնչման համար, ով ինձ ցույց տվեց, որ ամենափոքր հնարավորության դեպքում էլ պետք է պայքարել մինչեւ վերջ, Սալեմ Ար Սալեհին՝ ինձ հավատալու համար, այն դեպքում, երբ քչերն էին հավատում եւ իմ բոլոր ընկերներին, երկրպագուներին, ընտանիքին։
Ամենից շատ շնորհակալ եմ կնոջս՝ Անիին, ով ինձ ուժ ու քաջություն է տալիս։
Թող 2026-ը լինի կախարդանքով եւ սիրով լի տարի»,- գրել է Լեւոն Արոնյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



