Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-18 աստիճանով. Սուրենյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 14-18 աստիճանով։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ով նաև տեսանյութ է տարածել։
«Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից հունվարի 1–ին և 2–ին Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում վաղը երեկոյան ժամերից սկսած և հունվարի 1-2–ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 3–ից սկսած եղանակը ամբողջությամբ կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3-4–ին երեկոյան ժամերին և գիշերը, Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 14-ից 18 աստիճանով»,– նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



