Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսի-Կարս երկաթուղագծի շինարարությունը հետաձգվում է

INTERNATIONAL NEWS

Պարզ է դարձել Բաքվի համար խիստ քաղաքական նշանակություն ունեցող Թբիլիսի-Կարս երկաթուղագծի շինարարությունը հետաձգվելու իրական պատճառը:

Վկայակոչելով anspres.az կայքը, Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծի գծով եռակողմ համակարգման խորհրդի նիստում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը երկաթուղու շինարարության ուշացման պատճառը նշել է «տեղանքի բարդ ռելիեֆն ու աշխարհում ընթացող ֆինանսական խնդիրները»:

«Վրաստանում նախագծի իրականացման աշխատանքների համար նախկինում որոշվել էր ծախսել 200 մլն դոլար, սակայն, հետո այն բարձրացվեց 575 մլն դոլարի», -հիշեցրել է նա եւ հույս հայտնել, որ նախագիծը գուցե հնարավոր լինի ավարտին հասցնել 2017 թվականին:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը եւս Թբիլիսի-Կարս երկաթուղագծի շինարարության ուշացումը կապել է «աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ», որոնք, իր խոսքով` «լրջորեն խոչընդոտում այդ եւ այլ նախագծերի իրանակացմանը»:

Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին եւս հույս է հայտնել, որ Թբիլիսի-Կարս երկաթողագիծը հնարավոր կլինի շահագործման հանձնել 2017 թվականին:

Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին պաշտոնապես հաստատել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեջ ծագած խնդիրների պատճառով ուշացման մասին մամուլում տարածված լուրերը:

Ադրբեջանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը գրաֆիկի մեջ չի տեղավորվելու, որն, ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2010 թվականի վերջին:

BBC Azeri-ին դեռեւս օգոստոսին հայտնել էր, որ ԲԹԿ երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը:

Վերլուծաբանների կարծիքով` արդեն միլիարդ դոլարից ավելի ծախսված ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում հիմնադրվելիք այլ նախագծերի հետ մրցակցությանը:

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով` եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք անցկացվելիք  նախատեսվող նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի, ենթադրվող` առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթուղագծերն արդիականացնել եւ այն միացնել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթուղագծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթուղագծերը խիստ գրավիչ են», -նշել է Ջաֆարլին:

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ’ թանկ, եւ’ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

Նաթիգ Ջաֆարլիիի կարծիքով` եթե անգամ ԲԹԿ-ը շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթուղագծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ` 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի շատ քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 575 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար:  Սակայն, այդ միջոցները բ ավարար չեն հանդիսացել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` 2014 թվականի տվյալներով, երկաթգծի թուրքական 70 կմ երկարությամբ հատվածի ավարտին հասցնելու համար նախատեսված է ծախսել մոտ 500 մլն դոլար:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network