Երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև կհեռանան․«Մեր ձևով»-ի անդամ
BLOG«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Ո՞վ է թալանողը… Տարածենք, թող հասկանան»։
Մանուկյանցը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը. «Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են Ձեզ, թալանել են ձեր գրպանները և միշտ են թալանել»։ Ո՞վ էր այս տողերի հեղինակը, իհարկե, հենց նա, ով 2018 թվականին ամենաբարձրն էր խոսում սրա մասին։ 2021 թվականն էր, եկավ և ասեց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, ոչինչ չեն թողել, և ինքն էր ասում, որ վերադարձնողն է այդ թալանի։ Եվ ի՞նչ կատարվեց, նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացվեց։ Իսկ այսօր իր փոքրիկ խմբակին, պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար է տալիս։ Ինչի՞ համար, որ իրեն հավատարիմ են մնացել իր ստախոսությամբ։
Սա թալա՞ն չէ, իհարկե՝ թալան է, եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար 3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան»։



