Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բшխվել է կայանված տրակտորին և վրшերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի պահին ճանապարհին առկա են եղել ձյան հաստ շերտ և մերկասառույց։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



