Փարիզի մետրոյում տղամարդը դանակահարել է երեք կնոջ, որոնցից մեկը հղի է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի մետրոյում տղամարդը դանակահարել է երեք կնոջ, որոնցից մեկը հղի է։
Հարձակումը տեղի է ունեցել 16:15-ից 16:45-ն ննկած ժամանակահատվածում République, Arts et Metiers և Opera մետրոյի կայարաններում, գրում է Le Parisien-ը՝ հղում անելով դատախազությանը։
Ոստիկանության աղբյուրը պարբերականին հայտնել է, որ կանայք վիրավորվել են, որոնցից երկուսը մեջքի և ազդրիցց։ սստ աղբյուրի՝ կանանցից մեկը հղի էր, հաղորդում է DW-ն։ «Շատ արյուն է հոսել, խոր վերք է հասցվել»,- ասել է հարձակումներից մեկի ականատեսը։
Կասկածյալը սկզբում փախել է ոստիկանության հետապնդումից՝ նստելով մետրո։ Սակայն, ըստ Le Figaro-ի, նրան շուտով նույնականացրել են տեսահսկողության տեսախցիկները և ձերբակալել Փարիզիцոչ հեռու ընկած Սարսել քաղաքի նրա տանը։
Կասկածյալը 2000 թվականին ծնված տղամարդ է։ Նա ոստիկանությանը արդեն հայտնի էր այլ հանցագործությունների, մասնավորապես՝ գույքի վնասման գործով։ Ոստիկանությունն այժմ չի դիտարկում ահաբեկչության հնարավորությունը, հարձակվողին որակելով որպես հոգեպես անհավաաարակշիռ, նշում է Le Figaro-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



