Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագ րենք, որ օր վա իշ խ ա նու թյու ն ը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։ Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։ Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոս տում իրա կ ա նաց ված չէ, նո ր ի ց պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։

Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։ Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։ Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։ Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։ Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։ Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը , դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ավետիսյանն ասում է՝ զիջումներ են անում իբրև անվտանգության համար, խաղաղության կեղծ խոսույթի ներքո խոստանում են ապահով և բարեկեցիկ կյանք։ «Զիջումները արձանագրվում են, իսկ խաղաղությունը մարդիկ չեն տեսնում։ Անցնող տարում ականատեսն ենք եղել ադրբեջանական նույն խոսույթին, սպառնալիքներին, տողատակով իրենց պահանջը առաջ մղելուն։ Իսկ տարվա վերջում ականատես եղանք նաև տնտեսական էքսպանսիայի ակնհայտ դրսևորումների, որոնք հիմա քողարկվում են տարբեր խոսույթներով, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն, ունենալով ռազմական հաջողություններ տարածաշրջանում, փորձում է հետագա իր նպատակներն իրագործել նաև փափուկ ուժի՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումներով, իսկ այս իշխանությունը դա ներկայացնում է իբրև սահմանների բացում, ապաշրջափակում։ Այս ան հաշ վարկ վար ժանք ն ե ր ը , ո ր անում են ադրբեջանական բենզինի, ցորենի ներմուծման ակցիաների տեսքով, ավելի շատ հիշեցնում են տնտեսական էքսպանսիայի ծիլեր, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ կերպ չեն հրաժարվել իրենց հեռահար նպատակներից և ծրագրերից, ուղղակի հիմա փոխել են իրենց մեծ և երկար ծրագրի գործիքակազմը, ռազմական ներխուժման սպառնալիքն ու գործադրումը փոխել են ավելի չերևացող՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումով։ Սա է իրականությունը, դրան էլ գումարենք չիրականացված խոստումների ֆոնին նոր սուտ խոստումները և անպատասխանատու վարքագիծը։ Կրկին փորձում են գտնել այլ մեղավորներ և նույն կերպ արդարացնել իրենց ակնհայտ ձախողումները և չիրականացրած խոստումները»,-նշում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2026 թվականից տնտեսական ակնկալիքներին, ասում է՝ քաղաքական պրոցեսներն ավելի են ակտիվանալու։ «Գիտեն՝ իրենց վարկանիշը սրընթաց անկում ունի, իսկ նրանք ամեն գնով իշխանությունը պահելու ձգտում ունեն, որովհետև ամենալավն իրենք գիտեն, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին, և դրան հետևելու է պատասխանատվության օրն ու ժամը, ու ամեն գնով իշխանություն պահելն իրենց նպատակը եղել է և շարունակում է մնալ։ Եթե հանրային հենարանը և վարկանիշը նվազում է, ապա այս նպատակը իրագործելու գործիքակազմն էլ ավելի է սրվելու, այն է՝ քաղաքական տեռորը և մնացած հակաժողովրդավարական գործիքակազմերը։ Իրենց հենարանը ուժային կառույցներն են՝ ուժի բիրտ գործադրումներով և հակաօրինական կեցվածքով։ Սա ենք տեսնելու, իսկ դա ակնհայտորեն էլ ավելի է խորացնելու տնտեսական առկա ռիսկերը, և նաև բացասական զարգացումները։ Անցնող տարում տեսանք օտարերկրյա կապիտալը խլելու դասական դրսևորում, իսկ նպատակը բացառապես քաղաքական էր։ Ավելի ինտենսիվ ենք ականատես լինելու այսպիսի երևույթների, դրանք ակնհայտ, շատ ուղիղ հետևանք են բերելու տնտեսական ռիսկերի, տնտեսական անվտանգության սպառնալիքների իմաստով։ Դրանց անմիջական հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են մեր հանրությունը և հատկապես սոցիալապես անապահով խավերը, ավելի խոցելի տնտեսական վիճակում գտնվող մեր հանրությունը։ Մինչև հնարավոր իշխանափոխություն, այս ընթացքի ականատեսն ենք լինելու, և հուսանք, որ գոնե ընտրությունների միջոցով կձևավորվի նոր իշխանություն և բեկում կունենանք նաև տնտե ս ա կան ու սո ց ի ա լ ա կ ա ն ոլորտ ն ե րում իրա կան զարգացման իմաստով»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6