Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կազմել է 381.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.14 դրամ (նվազել է 0.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-446 դրամով, վաճառվում է 449–457 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.85 դրամով, վաճառվում է 4.90-5.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 450 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
Հետևեք մեզ՝ այստեղ



