Ընդամենը 3 բաղադրիչով բնական միջոց՝ մազաթափությունը կանխելու և մազերի աճը խթանելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մազաթափությունը դարձել է տարածված կոսմետիկ խնդիր, որն առաջանում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Տարիքից բացի, մազաթափության վրա ազդում են մի շարք այլ գործոններ՝ սթրեսը, ոչ առողջ սնունդը, օդի աղտոտվածությունը, տոքսինները։ Չնայած անվնաս է, սակայն ճաղատությունը մեծապես ազդում է մարդկանց ինքնավստահության վրա։
Մազաթափությունը կանխելու և մազերի աճը խթանելու համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը, որոնք ապացուցել են իրենց օգտակարությունը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 2 ճաշի գդալ գերչակի յուղ
• 1 ձու
• 1 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել։ Պատրաստի խառնուրդը քսել մազարմատներին և գլխամաշկին՝ մերսելով։ Գլուխը ծածկել պլաստիկ գլխարկով և պահել 3 ժամ։ Լվանալ սովորականի պես։
Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 2 անգամ՝ 2 ամիս շարունակ։ Արդյունքները կզարմացնեն։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



