Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև
BLOGԴեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև։
• Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվեց երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։
Մասնավորապես արձանագրվեց, որ եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։
Որոշվեց, որ քննարկումները կշարունակվեն` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով թույլ չտալու Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



