Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը համապարժեք չի արձագանքում առկա խնդիրներին. Միքայել Մելքումյան

SOCIETY

ԲՀԿ-ն պատրաստվում է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին և պատկառելի ներկայացվածությամբ հանդես կգա որպես առանձին քաղաքական ուժ: «Առաջարկելու ենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ և բազմաթիվ ծրագրային բարեփոխումներ»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նա նշեց, որ շրջանառվող լուրերն այն մասին, թե կուսակցությունը պատրաստվում է համագումարի, իրականությանը չեն համապատասխանում, և նման քննարկումներ դեռ չկան:

Պատգամավորը խոստովանեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ տարվա ընթացքում հաղթահարել է ներքին ճգնաժամեր և վստահ է, որ առաջիկա ընտրությունների ընթացքում հաջողության կհասնեն: «Փաստորեն տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ, և իշխանական համակարգում կունենանք նոր քաղաքական մեծամասնություն ու նոր ձևաչափ: Հետևաբար, ոչ իշխանական ուժերում ևս սպասվում են փոփոխություններ, որոնք, ցանկալի է, որ լինեն ծրագրային և գաղափարական ընհանրությունների հիման վրա»,- ավելացրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելուքմյանը: Նա հարկ համարեց նշել, որ քանի դեռ երկրում առկա է ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, այդ քաղաքական վերադասավորումները, Հայաստանի ապագա զարգացումն ու տնտեսական խնդիրների լուծումը ժողովրդի համար կմնան առաջնային հարց:

Քաղաքական ուժերի գործունեությունից բացի՝ Մելքումյանը կարևորեց ժողովրդին աշխատանքով ապահովելու հարցն ու քաղաքացիական նախաձեռնություններին աջակցությունը: Մելքումյանը նաև նշեց, թե պետք է թույլ չտալ, որ գյուղատնտեսության ոլորտում կրկնվեն խաղողի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի մթերումերի հետ կապված խնդիրները: Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է համեմատաբար բարձր վիճակագրական աճ, բայց գյուղացին դրանից շահութաբերություն չի զգում: ԲՀԿ պատգամավորի խոսքով, կան մոտ 158.000 գյուղացիական վարկեր, որոնցից 88.000-ը բանկերն են տրամադրել, իսկ 70.000-ը` վարկային կազմակերպություները` բարձր տոկոսադրույքներով:

«Կառավարությանն առաջարկում ենք կենտրոնական բանկի հետ լուծումներ առաջարկել` գյուղացիների համար շահութաբեր տնտեսություն ստեղծելու ուղղությամբ: Գյուղացին պարտաճանաչ կատարում է իր վճարումները, սակայն մնում է դատարկաձեռն կամ նույնիսկ կորուստներ է ունենում»,- նշեց Մելքումյանը:

Գյուղատնտեսությունը ստեղծված ծանր իրավիճակից հանելու համար նա առաջարկեց մայիսի վերջից մինչև հուլիսի կես ՌԴ արտահանել մոտ 7-8 հազար տոննա վաղահաս կարտոֆիլ: Ըստ նրա, հարկավոր է նաև արտահանել հայկական գինին ու պանիրը: Նա նշեց, որ հայկական գինին ռուսական շուկայում մրցունակ չէ, քանի որ ինքնարժեքը 2 անգամ ավելի բարձր է, քան չիլիական կամ բուլղարական գինիներինը: Ծախսերը չափազանց ուռճացված են, և նմանատիպ լուրջ խնդիրները կառավարության պատասխանատուների հետ պետք է քննարկել: «Միայն «Ռեժի՛մ, հեռացի՛ր» ասելով՝ ոչինչ չենք փոխի»,- ավելացրեÖ Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում գազի գինը կտրուկ նվազում է: Եվրոպային գազի 31%-ը մատակարարում է Ռուսաստանը, 20 %-ը՝ Նորվեգիան, 11%-ը՝ Նիդեռլանդները և 4%-ը` Ալժիրը: Գինը 400 դոլարից իջել է՝ հասնելով մոտ 200-220 դոլարի 1000 խմ-ի համար: Նա ասաց, որ մեզանում գազի գինը պետք է որ իջնի, և դրա կարևորագույն գործոններից մեկը կարող է լինել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ նաև էներգետիկ ոլորտում: «Խնդիրներ շատ կան, դրանց մի մասը կապված է գյուղացիական կոոպերատիվների, արդյունաբերության զարգացման հետ և այլն: Կառավարությունն այս փուլում դանդաղեցրել է իր գործունեությունը. այն համարժեք չի արձագանքում խնդիրներին, այլ լուծում է «փոքր հրդեհներ հանգցնելու» խնդիրը, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի բարդացմանը»,- ասաց Մելքումյանը:

Վահան Բաբայանն ավելացրեց, որ Սահմանադրությունը փոխվել է, և կան բազում խնդիրներ, որոնք պետք է հստակեցվեն: Պատգամավորները պետք է անցնեն օպերատիվ աշխատանքի, որովհետև այս Խորհրդարանն իր լիազորություններն ավարտում է 2017 թ.: «Տարբեր մարդիկ ունենում են նման հայացքներ, բայց հասկանալի պատճառներով չեն ցանկանում որևէ կուսակցության մեջ ներգրավվել, քանի որ կա վստահության և հավատի պակաս: Պետք է կարողանալ աշխատել և՛ ընդդիմության հետ, և՛ իշխանության, հանուն ծրագրերի իրականացման»,- նշեց Բաբայանը: Պատագամավորի խոսքով, իրենք հանդիպում են տարբեր ք աղաքացիների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեն համախմբվելու և լուծելու առկա բազմաթիվ խնդիրները:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia