Վրաստանում օդանավակայանում ձերբակալել են հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին տեղափոխող ռուս կնոջ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 36-ամյա Ռուսաստանի քաղաքացի, որը հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ կոկաին էր փորձում տեղափոխել, հաղորդում է Грузия Online-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
«Ձերբակալվածի ուղեբեռի խուզարկության ժամանակ հատուկ թաքստոցից առգրավվել է 1 կգ 200 գրամ կոկաին, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 1 միլիոն լարի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետաքննություն է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և Վրաստան ներմուծմանը առանձնապես խոշոր չափերով։ Այդ հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



