Սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն
SOCIETYՈւշադրություն Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին և 15-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում հուլիսի 11-ին, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



