Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց, ձերբակալվել են 35 և 33 տարեկան տղամարդիկ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունը հետևողական և նպատակային պայքար է իրականացնում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ՝ բացահայտելով հանցավոր սխեմաներ և առգրավելով խոշոր քանակի թմրամիջոցներ։
Վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։ 33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 35-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



