«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:
Ներկայացնում ենք երկրորդ օրվա արդյունքները.
1-ին տարիքային խումբ`
Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց) - Տավուշ (Պտղավանի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց) - Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:1,
Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) - Սյունիք (Կապանի N 13 հիմնական դպրոց)՝ 1:2,
Արագածոտն (Աշտարակի հիմնական դպրոց) - Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2:
2-րդ տարիքային խումբ`
Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց) - Շիրակ (Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:1,
Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց) - Տավուշ (Խաշթառակի միջնակարգ դպրոց)՝ 2:0,
Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) - Արագածոտն (Արագածի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:0,
Կոտայք (Աբովյանի N 10 հիմնական դպրոց) - Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)՝ 1:2:
Հետևեք մեզ՝ այստեղ



