Շենքի բակից գողացել են մեքենայի լուսարձակը և վնասել թափարգելը․ վնասը՝ 300 հզ․ դրամ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 30-ամյա Գարիկ Գ․-ն և հայտնել, որ դեկտեմբեր 14-ի ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախակողմյան լուսարձակը և վնասել թափարգելը։
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



