Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում՝ իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է։ Երբ կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանից հետաքրքրվում ենք, թե ինչու ընտրությունը կանգ առավ Շվանիձորի վրա, արձագանքում է՝ որպես հասարակական կազմակերպություն, իրենց համար շատ կարևոր է մասնակցություն և ներդրում ունենալ մշակույթի ապակենտրոնացման գործընթացին։ «Երկար մտորելուց հետո որոշեցինք, որ դա պետք է լինի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը։ Այն ռազմավարական շատ կարևոր կետ է բոլոր առումներով՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ արդյունաբերական: Ընդհանրապես, բոլոր առումներով Սյունիքը շատ կարևոր է մեզ համար։ Ուղևորվեցինք Մեղրի, նախապես տեղեկացել էինք Նռնաձոր, Շվանիձոր գյուղերի մասին, հետաքրքրված էինք տեսնելու, թե Մեղրիին հարակից ինչպիսի բնակավայրեր կան։ Մեզ համար կարևոր էր մեկ բնակավայր դարձնել արդի արվեստի կենտրոն, որ բոլոր բնակիչները մասնակցեին այդ կենտրոնի կայացմանը։ Համայնքապետի օգնությամբ և աջակցությամբ մեկնեցինք Շվանիձոր, գյուղը մեզ շատ գրավեց։ Գյուղի վիզուալ տեսքը՝ լեռների վրա առկա ավերակներով և ճարտարապետական ու պատմամշակութային կառույցներով, շատ գրավիչ էր։ Աշխարհագրական առումով այն անմիջապես Արաքսի ափին է։ Երբեմն տպավորություն է, որ ձեռքդ պարզես, կհպվես նաև Իրանի լեռներին։ Շվանիձորի մշակութի տունը, որը, կարծում եմ, մեր հանրապետությունում բացառիկ կառույց է, մեզ վրա մեծ տպավորություն թողեց։ Մշակույթի տան մեջ առկա է նաև կինոթատրոն։ Այդտեղ հնարավոր կլինի և՛ համերգներ, և՛ կինոդիտումներ, և՛ ցուցադրություններ, և՛ ցանկացած ծրագիր կամ նախագիծ անցկացնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը։ Այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել նաև տեղի բնակիչները։ «Կարծես սպասում էին, որ երբևիցե անդրադարձ կլինի իրենց բնակավայրին և իրենց»։ Այս կարևոր գործը կյանքի կոչելու հարցում կազմակերպությունը կարողացել է նախագծի շուրջ միավորել պետությանը, համայնքին և նրա բնակիչներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։ «ՀԿ-ն ինքնուրույն կարող է որոշ հարցեր լուծել և որոշ նախագծեր իրականացնել։ Մեղրիի շրջանում այսպիսի լայնածավալ ծրագիր իրականացնելիս, երբ բնակավայրը վերածվում է արդի արվեստի կենտրոնի, կարևոր էր ունենալ պետության համաձայնությունը տվ յալ նախագծի մեկնարկի համար։ 2023 թվականի հունվարին այս ծրագրի վերաբերյալ առաջին նամակն ուղղեցինք վարչապետին։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան ստացանք, որ հավանել են ծրագիրը, ընթացք են տալիս դրան։ Կառավարությունը նամակներ ուղղեց և՛ տարածքային կառավարման, և՛ ԿԳՄՍ նախարարներին։ Մեր հերթին հանդիպումներ ունեցանք «Գյոթե» և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտների հետ։ Միևնույն ժամանակ, կարևորելով սահմանը Իրանի հետ, անձամբ հանդիպեցի ԻԻՀ դեսպանի հետ, ով մեզ ուղղորդեց Իրանի մշակութային կենտրոնի տնօրենի մոտ։ Երբ ծրագիրը մտնի գործնական փուլ, իրանական կողմը մեզ կաջակցի։ Կարևոր էր, որպեսզի մասնավոր և պետական հատվածի համագործակցության արդյունքում ստեղծվի կարևոր մի մարմին։ Իհարկե, ուժ էր տալիս այն փաստը, որ երբ առաջին անգամ թակեցինք Մեղրիի համայնքապետարանի դուռը, մեզ գրկաբաց ընդունեցին և ուղեկցեցին և՛ Շվանիձոր գյուղ, և՛ Մեղրիի տարբեր բնակավայրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ ո՞ր փուլում է ծրագիրը։ «Համայնքապետարանն այս ծրագրի իրականացման առաջին փուլի համար 7 տարածք է տրամադրել, որոնց շարքում են և՛ մշակույթի տունը, և՛ գործարանի շենքը, որը հետագայում ծառայելու է որպես արդի արվեստի թանգարան, նաև լրացուցիչ 5 տարածք, որտեղ կարող ենք ճարտարապետական նախագծեր իրականացնել և որոշել, թե այդ 5 տարածքից որն ինչ է դառնում։ Օրինակ՝ գուցե դա դառնում է գեղեցիկ հյուրանոց, որտեղ կբնակվեն օտարազգի արվեստագետները։ Մեր գաղափարն է նաև, որ իրենց կեցությունից հետո մեկական աշխատանք թողնեն գյուղին, որպեսզի այնտեղ ձևավորվի ժամանակակից արվեստի հավաքածու։ «Շվանիձոր» ծրագրի շրջանակում համագործակցում ենք «Սնխչյաններ» ճարտարապետական արվեստանոցի հետ, և Աշոտ Սնխչյանը արդեն երկու տարածքի վերաբերյալ մշակել է նախագիծը, որը հավանության են արժանացրել և՛ համայնքապետարանը, և՛ մյուս կառույցները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2026 թվականի գարնանը Շվանիձորում իրականացնենք պիլոտային ծրագիր, որը կոչվում է «Շվանիձոր. արդի արվեստի փառատոն»։ Այն ունենալու է հանրապետական բնույթ, պետք է բոլոր մարզերի արվեստագետներին համախմբենք Շվանիձորում»,-նկատում է նա։

Այժմ կազմակերպությունն աշխատում է ֆոնդահայթայթման ուղղությամբ «Պիլոտային ծրագրի իրականացման պարագայում արվեստագետների և մշակութային գործիչների միջոցով ցանկանում ենք ավելի ուշագրավ դարձնել այդ նախագիծը։ Ցանկանում ենք նաև այդ փառատոնի շրջանակում կազմակերպել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում պետք է ներկա լինի յուրաքանչյուր մարզի համայնքապետարանի մշակույթի պատասխանատուն։ Մեր փառատոնի շրջանակում մարզերը կներկայացնեն իրենց տեսլականը՝ արդի արվեստի զարգացման և հանրահռչակման վերաբերյալ տվյալ մարզում»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս ամենը հինգ տարվա նախագիծ է, որը կյանքի է կոչվելու փուլային տարբերակով։

Առաջին հերթին, ըստ մեր զրուցակցի, այս ծրագիրը կարևոր է ռազմավարական առումով, որ կարողանանք մշակույթի և արվեստի միջոցով ամրակայել մեր հարավային սահմանը։ «Նաև արվեստի միջոցով կկարողանանք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ տարածաշրջանի վրա։ Մայրաքաղաքը մայրաքաղաք է դառնում իր գյուղերով, եթե գյուղերը չլինեն ամրակայված, այնտեղ կյանքը չեռա, չենք կարող երաշխիք ունենալ, որ մայրաքաղաքը կարող է հարատև լինել։ Եթե գյուղերը դատարկվեն, երիտասարդները մտածեն միայն մայրաքաղաք գալու մասին, դրանով կկորցնենք ամեն բան։

Մշակույթը ամենահզոր և ամենափափուկ զենքն է ցանկացած քաղաքական հարցի լուծման համար։ Այնտեղ բնակվող երեխաները և երիտասարդները սպունգի նման ընկալում են ամենը, ինչ իրենց ասում ենք, ուղղակի նրանք չունեն այդ մշակութային սնունդը, և այդ պատճառով մեր համայնքների և երիտասարդների ներուժի մի մասը մնում է չբացահայտված»,-եզրափակում է Սոնա Հարությունյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6