Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները 2025 թվականին շարունակում էին սպասարկել արտաքին քաղաքական օրակարգը, որը թելադրվում էր դրսից, և ներքին ամբողջ քաղաքական օրակարգը նպատակ ուներ հնարավորինս կոտրել այն դիմադրողականությունը, որը կարող էր ձևավորվել Հայաստանի ներսում, որպեսզի խոչընդոտի այդ արտաքին պատվերների կատարմանը։ Հայաստանի իշխանություններն այս առումով բավականին ներդաշնակ քաղաքականություն էին վարում։ Կարող եմ պնդել, որ 2025 թվականին Հայաստանը գրեթե լիովին մտավ արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման հիմնական օպերատորը, որն արտաքին կառավարում է հաստատել Հայաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների միջոցով, Ադրբեջանն է։ Սա չի նշանակում, որ գլխավոր ստրատեգները, շահառուները միայն իրենք են։ Թուրքիան, Մեծ Բրիտանիան, արտաքին մնացած խաղացողները Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարումն իրականացնում են Ադրբեջան օպերատորի միջոցով, որն էլ այդ արտաքին կառավարումը, բնականաբար, իրականացնում է Հայաստանի գործող իշխանությունների միջոցով։ Սա 2025 թվականին Հայաստանին վերաբերող թերևս ամենապարզ արդյունքն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ընդգծում է՝ Հայաստանի ներքին օրակարգն ուղղված էր արտաքին այդ պատվերը սպասարկելուն, այսինքն՝ որքան հնարավոր է անխոչընդոտ դաշտ ստեղծել արտաքին այդ կառավարման նպատակները սպասարկելու համար։ «Կալանավորումները, ռեպրեսիաները, Հայ առաքելական եկեղեցու դեմ այս աննախադեպ հակաքրիստոնեական խայտառակ արշավը, Արցախի պարագայում Մինսկի խմբից հրաժարվելու մակարդակով հարցի փակումը, Հայոց ցեղասպանության օրակարգից փաստացի հրաժարումը, արհեստական դիսկուրս ձևավորելը «իրական և պատմական Հայաստանի» միջև, «Կրթությունը նորաձև է» նախագծի իրականացումը, այսինքն՝ հայ մարդու վերաձևավորմանն ուղղված՝ ուղեղի լվացման ծրագիրը։ Ցանկանում են հայ մարդուց կոսմոպոլիտ ինչ-որ ամիոբա կամ սուբստանցիա սարքել։ Այս ամենն ուղղված է արտաքին կառավարիչների կողմից իրենց նպատակներն անխոչընդոտ իրականացնելուն։ Հայաստանի նկատմամբ արտաքին կառավարում իրականացնողների համար շատ կարևոր է, որպեսզի 2026 թվականին գործող իշխանությունները գործիքակազմը իրենց ձեռքում պահպանեն, ամեն ինչ անում են, որպեսզի 2026 թվականին այս իշխանությունները վերարտադրվեն։ Տարվա վերջին աննախադեպ քաղաքական երևույթի ականատես եղանք, երբ եվրաբյուրոկրատիան ուղղակիորեն, առանց թաքցնելու միջամտեց Հայաստանի ներքին քաղաքական օրակարգերին, ընտրական օրակարգերին։ Եվրամիության արտաքին գործերի համար պատասխանատուի՝ Կայա Կալլասի շուրթերով ասվեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, որպեսզի նրանք օժանդակեն մեր երկրի այսօրվա իշխանություններին՝ նրանց դեմ իբր հիբրիդային պատերազմում։ Սա աննախադեպ և արտաքին միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ այս պարագայում եվրաբյուրոկրատիան, Արևմուտքի այն շերտը, որը կոչվում է խորքային պետություն, և որն այսօրվա ԱՄՆ-ի վարչախմբի գլխավոր հակառակորդներից մեկն է, ուղղակիորեն ֆինանսավորում է Հայաստանի իշխանություններին նախընտրական քարոզարշավում՝ 15 միլիոն տրամադրելով, խոստանալով տարբեր ծրագրերի ֆինանսավորում և այլն։ Սա դեռ բացահայտ է արվում, կարելի է միայն կռահել, թե ինչ ֆինանսական, վարչական, քաղաքական ռեսուրսներ են դրված, որպեսզի Հայաստանի այսօրվա վարչախումբը, որպես արտաքին կառավարման գործիք, պահպանի իր իշխանությունը Հայաստանում»,-նկատում է քաղտեխնոլոգը։

Կարծում է՝ 2026 թվականի ընտրությունները ստրատեգիական, գոյաբանական խնդիր են լուծում Հայաստանի Հանրապետության համար։ «Հայաստանը քաղաքագիտական սահմանումներով «failed state» է, քանի որ Հայաստանը, լինելով արտաքին կառավարման սուբյեկտ, ինքնուրույն չի տնօրինում ո՛չ իր անվտանգությունը, ո՛չ իր տնտեսական քաղաքականությունը։ Հիմա էլ աստիճանաբար քաղաքական և ռազմաքաղաքական իմպոտենցիային ավելանալու է նաև տնտեսական իմպոտենցիան։ Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը կախման մեջ լինի իր հակառակորդ Թուրքիայից և Ադրբեջանից։ Այս բոլոր նախագծերը, որոնք կապված են, իբր թե, Ադրբեջանի տարածքով ապրանքների ներմուծման, նավթամթերքի շուկան դիվերսիֆիկացնելու հետ, այսինքն՝ ադրբեջանական նավթի ներմուծման հետ, էլ ավելի մեծ կախման մեջ են դնում Հայաստանի գոյաբանական, սոցիալ-տնտեսական վիճակը Ադրբեջանից։ Քո էներգետիկ կամ վառելիքային քաղաքականության գրավականը Ադրբեջանի նկատմամբ պառկած վիճակում լինելն է, որովհետև հենց ցանկանաս գլուխ բարձրացնել, ուղղակի կփակեն ամեն ինչը։ Քո հակառակորդ երկիրը չի թաքցնում իր ստրատեգիական նկրտումները՝ կապված Հայաստանի տարածքի հետ։ Որքան էլ խոսում են խաղաղության, նախաստորագրված փաստաթղթի, խաղաղության դարաշրջանի մեկնարկի մասին, այդ բլեֆների ֆոնին Ալիևը շարունակում է հայտարարել, որ կա «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտ, որ իրենք մեքենաներով են գալու Հայաստան, այլ ոչ թե տանկերով։ Անընդհատ խոսում են 300-ից 400 հազար ադրբեջանցի «փախստականների և նրանց ժառանգների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադարձի» մասին։ Պարտադրվում է, որ Հայաստանի հիմնական օրենքը վերաձևվի Ադրբեջանի, Թուրքիայի և այլ շահագրգիռ արտաքին աշխարհաքաղաքական ուժերի ճաշակով և նկրտումներով։ Այն պարագայում, երբ քո և՛ ռազմաքաղաքական ռեսուրսը, և՛ տնտեսական անվտանգությունը պառկեցնում ես հայատյաց պետության քմահաճույքի տակ, նշանակում է, որ քո տնտեսական անկախությունն էլ ես հանձնում քո տիրոջը։ Ուստի, 2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական են»,-ասում է նա։

Ընդգծում է՝ դժվար է պատկերացնել, որ լեգիտիմ ճանապարհով ընտրությունների միջոցով այս իշխանությունը կարող է «50+1» ստանալ։ Ոչ մի նախադրյալ չկա դրա համար։ «Տեսնում ենք, թե ՏԻՄ ընտրություններում ինչ է կատարվում։ Այս իշխանությունը զրկված է էլեկտորալ բավարար ռեսուրսից, այս իշխանությունը զրկված է, ինչպես Եկեղեցու դեմ պայքարն է ցույց տալիս, փողոցային, զանգվածային ռեսուրսից։ Նման պարագայում իրեն մնում է ընդամենն ուժային գործոնով փորձել իրավիճակում ինչ-որ շտկում կամ բեկում մտցնել, ինչը փորձում են, բայց, ինչպես տեսնում ենք, դա էլ մեծ արդյունք չի տալիս։ Զուտ վարչական ռեսուրսը, այլ ոչ թե բանդիտիզմը, արկղերի գողացումը, մարդասպանությունը, ծեծ ու ջարդը, լավագույն դեպքում 8-ից 10 տոկոս է ավելացնում։ Եթե այսօրվա 15-16 տոկոսին գումարում ենք 10 տոկոս, և եթե դրան գումարում ենք Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ եղած «ֆեյք»՝ իբր ինքնուրույն կուսակցությունները, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ պետք է փոխվի վեց ամսում, որպեսզի առավելագույնս 25 տոկոսանոց ուժը կարողանա «50+1» ունենալ։ Վարչական ռեսուրսի պարագայում նրանց կարող են անակնկալներ սպասվել, վարչական ռեսուրսը «փախչելու» հատկություն ունի։ Ուստի, կարծում եմ՝ այս ընտրությունների ճակատագիրը ընդդիմության ձեռքում է, թե որքանով ընդդիմությունը կազմակերպված, խոհեմ կլինի, թե որքանով ընդդիմությունը պրակտիկ դաշտի աշխատանքում կլինի ամբիցիոզ, կուզենա իշխանություն վերցնել։ Մյուս կողմից՝ կկարողանա՞ լավագույն դեպքում մի քանի «շարասյունով» գնալ ընտրության, այլ ոչ թե 10-ով։ Այդ պարագայում, կարծում եմ, բավականին լուրջ շանսեր ունեն հետագայում կոալիցիոն իշխանություն ձևավորելու։ Այսօր թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակությունը պետք է հստակ հասկանան մասնակցության բարձր տոկոսը՝ «50+1»-ը, որևէ շանս չի թողնում իշխանությանը վերարտադրվելու։ 2026 թվականին որոշիչը ընդդիմության ռեսուրսը, վարքագիծն է լինելու, որտեղ իշխանության ռեսուրսը ստագնացիայի մեջ է։ Նա չի կարողանում ոչ մի կերպ ավելացնել իր ռեսուրսը։ Ամփոփելով՝ ընդդիմության առաջին խնդիրը բնակչության մեծ մասնակցություն ապահովելն է այս ընտրություններում։ Եվ երկրորդ՝ որքան հնարավոր է խոշոր միավորումներով հանդես գալ՝ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացումը թույլ չտալու համար»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank