ՍԴՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին
POLITICSՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի կարծիքով՝ կոալիցիայի կազմումը չի բխում մեր վիճակի բերալավման շահերից: Դա կեղծ ամուսնություն է. «Անձնական շահի համար ձևականորեն ամուսնանում են եւ բաժանման ժամանակն էլ հայտնի է: Այսօր Հայաստանի առօրյան պետք է լինի՝ ինչպես երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, ինչպես վերականգնել ժողովրդի կորցրած հույսը ապագայի հանդեպ, ինչպես կասեցնել արտագաղթը: Այս կոալիցիան, որ պիտի ձեւավորվի, այս հարցերին լուծում տալ չի կարող. այն ձեւավորվում է զուտ ընտրական հաշիվների համար»:
Տիգրանյանի խոսքով՝ Հայաստանն արդեն պաշտոնապես մտել է ընտրապայքարի փուլ: «Տեսնում ենք նոր ձեւավորվող կուսակցություններ, եւ կլինեն էլի նորերը, ովքեր հանդես կգան որպես արմատական ընդդիմադիր կուսակցություն: Եթե մենք այսօր մեկնարկում ենք ընտրապայքար եւ մինչեւ 2017 թվականի մայիս ամիսը զբաղվենք միայն ընտրություններով, ապա ժողովրդի հիսաթափությունն էլ ավելի կխորանա: Որեւէ կուսակցություն՝ իշխանական, թե ընդդիմադիր, չպետք է իր առօրյան ընտրություններով լցնի: Այնքա՜ն հարցեր կան լուծելու, բայց ո՞վ է լուծելու»,-ասում է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետը:
Նրա խոսքով՝ ՍԴՀԿ-ն նույնպես իր մասնակցությունը կբերի 2017 ԱԺ ընտրություններին: ՍԴՀԿ-ն 2016-ին կանխահաս ընդհանուր համագումար է հրավիրելու Հայաստանում, որի ընթացքում էլ կորոշվի Ազգային Ժողովի ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը:
Գագիկ Աղբալյան



