Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մոտակա մեկ տարվա ընթացքում նրան չի տրամադրի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն:
Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Վերջերս նա Կատարում հաղթեց Դեն Հուկերին, իսկ դեկտեմբերի 17-ին ACBJJ 20 մրցաշարում՝ բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով առավելության հասավ Մեհդի Բայդուլաևի նկատմամբ:
«Արմանն այժմ անչափ վստահ է իր ուժերին և ջախջախում է բոլորին: Նա իրոք իր լավագույն մարզավիճակում է՝ հավաքված է ու լիցքավորված»։
Գաջիևը նշում է, որ թեև հաղթանակը համոզիչ էր, պետք է հաշվի առնել, որ մրցակիցը մենամարտին համաձայնել էր կարճ ժամանակում և վերջնամասում ուղղակի հոգնել էր:
Հետևեք մեզ՝ այստեղ



