Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 18-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գալակերտ» ռեստորանից գողության է կատարվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Քրեական վարչության ծառայողներին Երևանի բնակիչ 32-ամյա Արշակ Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 05։30-ի սահմաններում օգտվելով Ալեք Մանուկյան փողոց թիվ 12/6 հասցեում գտնվող, իրեն պատկանող «Գալակերտ» ռեստորանի հետնամասի պատշգամբի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել ներս և գողացել դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ գումար։
Արշակ Ա․-ն «Սան Պարկ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



