Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն արձագանքել է իրեն նմանակելու փորձերներին՝ գրելով․
«Ուրախ եմ, որ ինչքան չկայացած մարդ կա փորձումա իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծի։ Ձեր նմանները միշտ գալիս ու գնում են։ Մարդ, որ իր սեփական ծնողներինա ծաղր ու ծանակի ենթարկում, էլ ինչ սպասես էդ մարդուց»։
Ավելի ուշ բլոգեր Հայկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում ծավալուն հրապարում է կատարել՝ նշելով, թե զարմանում է, որ որոշ մարդի հումորի զգացում, «ինքնահեգնանք» չունեն։
«Սենց զարթնել եմ ու մտածում եմ` լավ մարդիկ հումորի զգացում, ինքնահեգնանք ոնց չունեն
Նմանակման մասին չեն լսել, իրավիճակների աբսուրդացման մասին: Մարդու խոսելաձևն ու ժեստիկուլյացիան կրկնօրինակելը ծա՞ղր ա, նույն ձև օրինակ քաղ գործիչների ձեներով խոսացող կոմիկները, չեն ծաղրում չէ`կրկնօրինակում են: Նույն ձև ես կարամ ասեմ Պրիվետ Պուպսիկի (նույն տոնայնությամբ, նույն ժպիտով) ու նկարեմ օրինակ փորձարկում կռանթի ջրի։ Չէիք տա էս արձագանքը, միլիարդ տոկոս:
Իսկ երբ ձեր ուղեղում արդեն կա ինչ որ տրամադրվածություններ, մտքեր, էդ պրոյկետում եք իմ վրա ու բարձրաձայնում, անունն էլ դնում ծաղր։
Առողջ ինքնաընկալում ու ինքնագնահատական ունեցող մարդը հումորը ծանր չի տանում, վստահ ա ինքն իրա վրա, նայում կամ ասում ա խնդալու էր, կամ չի ստացվել, ոչ ավելին, թե չէ մտնել վիրավորանքի, պիտակավորման դաշտ, մի քիչ վատ ճանապարհ ա»,– գրել է բլոգերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



