ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խորքային պետության» պատերազմի հրահրողները և նրանց քարոզչական միջոցները կրկին փորձում են խաթարել նախագահ Թրամփի ջանքերը՝ խաղաղություն հաստատելու Ուկրաինայում, և իրականում, Եվրոպայում` կեղծ պնդելով, որ «ԱՄՆ հետախուզական համայնքը» համաձայն է և աջակցում է ԵՄ/ՆԱՏՕ-ի այն տեսակետին, որ Ռուսաստանի նպատակը Եվրոպան ներխուժելն/նվաճելն է (իրենց պատերազմամետ քաղաքականության համար աջակցություն ստանալու համար), X սոցիալական էջում գրել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը:
«Իրականում ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը նույնիսկ չունի Ուկրաինան նվաճելու և օկուպացնելու կարողություն, առավել ևս՝ «ներխուժելու և օկուպացնելու» Եվրոպան», - նշել է Գաբարդը:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը Reuters-ի կողմից նախկինում տարածված տեղեկատվությունը, հղում անելով աղբյուրներին, անվանել է ստեր և քարոզչություն, որը լրատվամիջոցը դիտավորյալ հրապարակում է պատերազմ հրահրողների անունից, որոնք ձգտում են խաթարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ճգնաժամը լուծելու ջանքերը։
Նրա խոսքով՝ գործակալության կեղծ պատմությունը նախատեսված է բնակչության շրջանում հիստերիա և վախ հրահրելու համար, որպեսզի նրանք աջակցեն սրացմանը, ինչի վրա էլ իրականում հույսը դնում են ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը՝ ձգտելով ԱՄՆ զինված ուժերին ներքաշել Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ։ Գաբարդը բացատրել է, որ ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ հետախուզական համայնքn օրենսդիրներին տեղեկացրել է հետախուզական տվյալների առկայության մասին, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը ձգտում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ավելի լայն հակամարտությունից։
Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների ագրեսիվ հայտարարությունները «Տարվա ամփոփում» համաժողովի ժամանակ, զարմանք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման վերաբերյալ մեկնաբանությունների վերաբերյալ։ Պուտինը խորհուրդ է տվել Ռյուտեին կարդալ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը Ռուսաստանին չի համարում թշնամի։
Հետևեք մեզ՝ այստեղ



