Ռուսաստանի քաղաքացին Դուբայում դաժանաբար սպանել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն եւ վերադարձել հայրենիք
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ԱՄԷ-ում կնոջ սպանության մեջ կասկածվողին։ Քննության տվյալներով՝ ավելի վաղ կասկածյալը նրա հետ հարաբերությունների մեջ է եղել, տեղեկացրել է «Коммерсантъ»։
Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՔԿ-ում, ՌԴ 41-ամյա քաղաքացին հանցագործությունը կատարել է դեկտեմբերի 17-18-ին Դուբայի հյուրանոցում։ Զոհին հասցվել է 15-ից ոչ պակաս կտրող-ծակող հարված։ Քննության վարկածով՝ կասկածյալի 25-ամյա ընկերուհու սպանությունից անմիջապես հետո նա վերադարձել է Ռուսաստան, նրան ձերբակալել են Պետերբուրգ հասնելուն պես։
Baza-ի տվյալներով՝ սպանված կինը ինքնաթիռի ուղեկցորդուհի էր։ «Фонтанка»-ն հաղորդել է, որ կասկածյալը «անհաջող ամուսնություն է ունեցել եւ թմրանյութերի հետ կապված դատվածություն»։ Պարբերականի աղբյուրները նշել են, որ նոր ընկերուհու հետ վեճը ծագել է նրա աշխատանքից. նա, իբր, ցանկացել է աշխատել մասնավոր ինքնաթիռներում, մինչդեռ տղամարդն այդ աշխատանքը կապել է էսկորտ ծառայության հետ։
«Фонтанка»-ն նշել է, որ կասկածյալին Դուբայում կնոջը գտնելու հարցում օգնել է Սանկտ Պետերբուրգից ծանոթ դատական կարգադրչը։ Բայց վերջինն, իբր, պատկերացում չի ունեցել, որ կինը վտանգի մեջ է, եւ երբ իմացել է սպանության մասին, «սարսափել է»։ «Այնուամենայնիվ, ընկերները վերադարձել են Ռուսաստան, եւ ենթադրյալ մարդասպանը սկսել է ուսումնասիրել հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու տարբերակները»,- գրել «Фонтанка»-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



