Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում շաբաթ առավոտյան արագընթաց ուղևորատար գնացքը բախվել է երկաթգծով անցնող փղերի խմբին, որի հետևանքով յոթ վայրի ասիական փիղ է սատկել, իսկ մեկ ձագ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը։
Գնացքի մեքենավարը նկատել է մոտ 100 փղից բաղկացած նախիրը և կիրառել արտակարգ արգելակում, սակայն գնացքը, միևնույն է, հարվածել է կենդանիներից մի քանիսին, Associated Press-ին հայտնել է Հնդկական երկաթուղիների ներկայացուցիչ Կապինջալ Կիշորե Շարման։
Բախման հետևանքով գծերից դուրս են եկել գնացքի հինգ վագոն և շոգեքարշը, սակայն զոհեր չկան, ասել է Շարման։ Անասնաբույժները դիահերձում են իրականացրել մահացած փղերի վրա, որոնց թաղումը նախատեսված է եղել նույն օրը, սակայն ավելի ուշ։
Վթարի վայրը գտնվում է անտառապատ տարածքում՝ Ասսամի մայրաքաղաք Գուվահատիից մոտ 125 կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած տարածքում0 Փղերը հաճախ են այցելում նահանգի երկաթուղային գծերը, սակայն Հնդկական երկաթուղիների հայտարարության մեջ ասվում է, որ վթարի վայրը նշված չի եղել որպես «փղերի միջանցք»:
Մյանմայի հետ սահմանակից Միզորամ նահանգի Սայրանգից ուղևորվող «Ռաջդհանի» էքսպրես գնացքը 650 ուղևորների հետ գնալուց է եղել երկրի մայրաքաղաք Նյու Դելի և ճանապարհին բախվել է փղերին:
«Մենք անջատել ենք այն վագոնները, որոնք դուրս չէին եկել ռելսերից և գնացքը վերսկսել է շարժումը դեպի Նյու Դելի: Ռելսերից դուրս եկած հինգ վագոնների մոտ 200 ուղևորները մեկ այլ գնացքով տեղափոխվել են Գուվահատի»,- ասել է Շարման:
Ասամում մոտավորապես 7000 վայրի ասիական փղեր են ապրում և գնացքները հաճախ են բախվում վայրի փղերին։ Այս վայրը Հնդկաստանում հաստամորթների ամենաբարձր կուտակումներից մեկն ունի։ 2020 թվականից ի վեր նահանգում արագընթաց գնացքների հետևանքով առնվազն մեկ տասնյակ փիղ է սպանվել։ Տարվա այս եղանակին, երբ բրնձի դաշտերը պատրաստ են բերքահավաքի, վայրի փղերը հաճախ են թափառում մարդկային բնակավայրերում։
Հետևեք մեզ՝ այստեղ



