Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս պրոդյուսերները վերլուծել են Ալլա Պուգաչովայի նոր`«Давай просто жить» երգը։ Սերգեյ Դվորցովը «Газете.Ru»-ին ասել է, որ երգը ևս մեկ մարտահրավեր է ռուս արտիստի կողմից։
Դվորցովի խոսքով՝ Ալեքսեյ Մալախովի գրած երգը չի թողարկվել առանց պատճառի։ Նա նշել է, որ ստեղծագործությունը պարունակում է մի ուղերձ, որը Պուգաչովան ցանկացել է փոխանցել իր ռուս երկրպագուներին։
«Սա ևս մեկ մարտահրավեր է Ռուսաստանին, նրա երկրպագուներին։ Իհարկե, այս երգը խոսում է այն մասին, որ նա երբեք չի հանձնվում, որ նա ուժեղ անհատականություն է։ Սա շատ հզոր երգ է, լավը։ Վստահ եմ, որ այն կհայտնվի լավագույն չարթերում, որտեղ նա այժմ գտնվում է»,-ասել է Սերգեյ Դվորցովը։
Պրոդյուսեր Պավել Ռուդչենկոն նույնպես նշել է երգի ուղերձը, բայց Պուգաչովայի նոր երգի մեջ որևէ առանձնապես հետաքրքիր բան չի գտել։ Նա նշել է, որ արտիստը, կարծես, վերադարձել է իր 90-ականների հնչողությանը։
«Երգը 90-ականների Պուգաչովայի ոճով է։ Իսկ տեքստն առանձնապես հետաքրքիր չէ։ Ընդհանուր առմամբ, այն անցողիկ, սովորական երգ է։ Միակ բանը համընդհանուր ուղերձն է։ Մնացած ամեն ինչ միջին է։ Հաշվի առնելով, որ անցել է 20-30 տարի, Պուգաչովան դեռևս հնչում է այնպես, ինչպես 90-ականներին»,-կիսվել է Պավել Ռուդչենկոն։
Ալլա Պուգաչովայի երգը թողարկվել է առցանց՝ դեկտեմբերի 19-ին։ Այնտեղ երգչուհին ողբում է իր ճակատագիրը լսողներին։ Երգում կան տողեր, որոնք արտիստը արտասանում է. «Сколько разбивали сердце, сколько раз стучала в дверь беда, беда, беда, беда»։
Հետևեք մեզ՝ այստեղ



