ԼՂՀ-ում հակառակորդի դիպուկահարի կողմից սպանված հովիվը Ղարաբաղյան շարժման մասնակից էր. մանրամասներ
SOCIETYShabat.am-ը գրում է.
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ 1962թ Հակոբ Համբարձումյանը Ղարաբաղյան շարժման մասնակից էր, վետերան, Ազատամարտիկների միության անդամ:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Վազգենաշենի գյուղապետ Անդրանիկ Բաբլոյանը:
«Չարքաշ ընտանիքից ծնված մարդ էր, երկար ժամանակ զբաղվում էր անասնապահությամբ: Դեպքը տեղի է ունեցել դաշտում, կենդանիներին տարել էր արոտավայր»,-ասաց գյուղապետը:
Հակոբ Համբարձումյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր, ովքեր բնակվում են Երևանում: Վազգենաշենում այս պահին ապրում է նրա կինը: Ինքը՝ Համբարձւմյանը 1995թ վերաբնակեցվել է Վազգենաշենում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



