Ինչո՞ւ եք այդքան խառնվել, եթե լուրջ չեք ընդունում Փոստանջյանի թեկնածությունը. Մարուքյանը՝ ՀՀԿ-ին
POLITICSԱզգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է Պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու են Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածությունները և ընտրելու է մեկ թեկնածու, որն էլ ներկայացվելու է լիագումար նիտին: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Նիստի ժամանակ իր թեկնածուին ներկայացնելուց հետո Մարուքյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Ժառանգությունում» գիտեն, որ Փոստանջյանի թեկնածությունն առաջադրվել է Մարուքյանի կողմից:
«Եթե տեղյակ են, ինչու որևէ մեկն այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, չե՞ն ցանկանում պաշտպանել իրենց կուսակցության անդամին և ինչո՞ւ: Երրորդ հարցս. «Ժառանգությունը» և «Լուսավոր Հայաստան» քաղաքական միավորումը որևէ հակասություն ունե՞ն, թե՞ ոչ: Եթե չունեն, ինչո՞ւ եք ցանկանում, որպեսզի «Ժառանգություն» կուսակցությունը վերանա՝ պատգամավորական դեռևս իր գործունեությունը չավարտած»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ սրանով Մարուքյանն ուզում է «Ժառանգության» վերջին անդամին տանել մարդու իրավունքի պաշտպանի պաշտոնին՝ ըստ երևույթին, «փակելով» այդ կուսակցությունը:
«Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, թե նա կարող է ընդունվել և ուզում եք դրանով փակել թե´ կուսակցությունը, թե´ խմբակցությունը՝ թույլ չտալով օգտվել Ազգային ժողովի բարձր ամբիոնից: Կարծում եմ՝ ճիշտ չի լինել խմբակցության գերեզմանափոր դառնալ»,- շեշտեց Մելիքյանը՝ Մարուքյանի կողմից ստանալով դիպուկ պատասխան:
Նախ՝ Մարուքյանը զարմացավ, թե ինչու են իրեն և իր կուսակցությանը փորձում կպցնել «գերեզմանափորի» պիտակը, ապա նշեց, որ Փոստանջյանը տվել է իր գրավոր համաձայնությունը և պետաիրավական հանձնաժողովում նա միակն է, հետևաբար, նրան խմբակցության այլ անդամ չէր կարող առաջադրել: ««Լուսավոր Հայաստանը» և «Ժառանգությունը» կարող են շատ հարցերի շուրջ հակասություն ունենալ, իսկ Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել եմ ոչ թե նրա քաղաքական հայացքների համար, այլ այստեղ զուտ իրավապաշտպան գործունեության հետ կախված առաջադրում է: Եթե դուք ձայն տաք Փոստանջյանին, «ժառանգություն» խմբակցությունը չի վերանա, կուսակցությունն իր տեղն ու դերը կունենա մինչև գումարման ավարտը: Զարմանում եմ, որ Հանրապետական կուսակցությունն է այդ դարդն անում, իսկ ինչ վերաբերում է լուրջ ընդունելուն կամ չընդունլուն, գիտեք, եթե լուրջ չեք ընդունել այդ թեկնածությունը, ինչո՞ւ եք այդքան խառնվել իրար, կարող էիք նույնիսկ հարցեր չտալ: Եթե մտահոգություն ունեք, որ ձեր անդամներից մարդիկ կան, ովքեր կքվեարկեն և հսկողություն դուրս կգան, այլ բան է»,- ասաց Մարուքյանը:
Լիլիթ Լալայան
1
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
2
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
3
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
4
AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG
5
Ucom’s Green Initiative Reaches Urtsadzor



