Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


«ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս տարի պետական պարտքը հատեց 14 միլիարդ դոլարի շեմը»,-հիշեցնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ մեր տարեվերջյան ամփոփիչ զրույցի ժամանակ, երբ առաջարկում ենք անդրադառնալ կառավարության տնտեսական քաղաքականությանն անցնող 2025 թվականին։ «Սա իր բացասական հետևանքն է թողել յուրաքանչյուրի ընտանիքի և անձի վրա՝ մի տեղ հարկերի բարձրացման, հաջորդ տեղում՝ գնաճի տեսքով։ Դրանք բոլորը փոխկապակցված են պետական պարտքի հետ, այսինքն՝ պետական պարտքի սպասարկումը Հայաստանի ներկայիս տնտեսական ներուժով ենթադրում է հարկերի բարձրացում, դրույքաչափերի բարձրացում, հարկման բազաների բարձրացում, որին անցնող տարում անընդհատ ականատես ենք եղել։ Օրինակ՝ մեր ազգաբնակչությունն անընդհատ ականատես եղավ գույքահարկի բարձրացմանը, չնայած վերջնական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին կզգա 2026 թվականին, բայց 2025 թվականի համար քաղաքացին բավական թանկ գույքահարկ վճարեց։ Աղբահանության վճարի դեպքում անձից անցում կատարվեց քառակուսի մետրով հաշվարկի, արդյունքում աղբահանության վճարը ևս թանկացավ։ Տարվա ընթացքում արագ, մշտապես սպառման ենթակա ապրանքների մասով գնաճը 5-ից 7 տոկոս է եղել, իսկ ճոճանակայինի պարագայում, այսինքն՝ ամսվա սկզբին նույնիսկ 10-15 տոկոս թանկացում ենք ունեցել, այնուհետև գնի նվազում եղավ։ Հետագայում միջին գնային հաշվարկում 3-ից 4 տոկոս գնաճ գրանցվեց»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետական պարտքի չափը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակն ուղղակիորեն փոխկապակցված են։

Անցնող տարվա ընթացքում պարբերաբար կյանքի էին կոչվում տնտեսական տարբեր նախագծեր։ Ամենաաղմկահարույց նախագծերից մեկը դարձավ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման գործընթացը, որը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության իրազեկման արշավի և քաղաքացիների բոյկոտի արդյունքում ձևափոխվեց, բայց շարունակում է մնալ խնդրահարույց։ Օրենսդիր և գործադիր մարմինները հավաստիացնում են՝ բոլոր նախագծերը միտված են բարեփոխելու տնտեսական ոլորտը, բայց դրանց արդյունավետության մասին խոսելը գրեթե անհնար է։ «Հայտարարագրերից սկսած՝ կառավարությունը ձախողվեց, կառավարության նպատակը կրկին հարկերի հավաքագրումն էր, այսինքն՝ լրացուցիչ հարկերի հավաքագրում ամբողջ հասարակությունից, և, հետևաբար, սրան բարեփոխում անվանելն առնվազն արդար չէ: Երկրորդ այդպիսի նախագիծը բերեցին, որին դեռևս չենք անդրադառնում, բայց կառավարության վերջնական որոշման պարագայում կանդրադառնանք։ Հիմա բերել են առողջապահության ապահովագրության համակարգ։ Օրենքն, ըստ էության, ընդունել են, բայց ապահովագրական ծածկույթի մասին որևէ մեկը գաղափար չունի, այսինքն՝ սա ոչ թե ապահովագրական համակարգ է, այլ լրացուցիչ հարկադրում, յուրաքանչյուր անձից հավաքագրում են գումար, բայց չգիտեն, թե որ հիվանդության, խորհրդատվության, բուժման դեպքում պետք է փոխհատուցվի, որի դեպքում չպետք է փոխհատուցվի, կամ որինը պետք է համավճարով փոխհատուցվի։ Կրկին բարեփոխման անվան տակ նախընտրական շրջանում որպես ընտրակաշառք են սա բերում, ու չգիտենք՝ դա դրական կողմ ունենալո՞ւ է, թե՞ ընդհանրապես չի ունենալու։ Բացասականն արդեն պարզ է, հարկադրումը կա։ Հիմա, եթե տնտեսական օրենսդրական փոփոխություններն ու նախաձեռնությունները հաշվի առնենք, տնտեսական օրենսդրությունը՝ բոլորն անխտիր, ուղղված է եղել բացառապես հարկի ավելացմանը, որպեսզի կարողանան պարտք սպասարկել։ Էկոնոմիկայի նախարարության խթանիչ ծրագրերից ոչ մեկն ուղղված չի եղել ոլորտի զարգացմանը։ Ավելի վատ բան արեցին, օրինակ՝ 2026 թվականի բյուջեում կրճատեցին Սփյուռքի հետ հարաբերություններին տրամադրվող ծախսերը։ Սփյուռքը շատ կարևոր ներուժ է և արտաքին հարաբերությունների, դիվանագիտության ու կապերի մեջ պետք է Սփյուռքը միշտ առանձնացնենք։ Պետությունն՝ իր տեղը, բայց մեր Սփյուռքը մեր ամենակարևոր հենարանն է և ներուժը։ Այնուհետև՝ ներդրումների խրախուսման բյուջետային ծախսերը մոտավորապես 12 տոկոսով կրճատեցին, փաստորեն Հայաստանին այլևս ներդրումներ պետք չեն, տուրիզմի ոլորտին տրամադրվող գումարները 15 տոկոսով կրճատեցին, մինչդեռ պետք էր ավելացնել, որովհետև Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների մեջ նաև տուրիզմն է շատ կարևոր ու առաջնային ոլորտ։ Հ այաստ անի տնտե ս ական նե րուժ ի ստեղծման ծախսերը մաքսիմումով կրճատեցին 2026 թվականի համար։ Ռազմական ծախսերի կրճատում իրականացրեցին, որը գալիս է հիմնավորելու այն, որ Հայաստանին անվտանգություն այլևս հարկավոր չէ, այնինչ մեր հիմնավորված պատկերացումն է, որ Հայաստանի հետագա զարգացումը հնարավոր է ռազմական և տնտեսական երկու հենասյուների՝ միմյանց հետ փոխկապակցված, քրտնաջան աշխատանքով։ Բայց երկուսն էլ միանգամից կրճատեցին։ Սա նշանակում է, որ, ինչպես կանխատեսում էինք, այս մարդիկ 2025 թվականն օգտագործեցին, որպեսզի հետագա տարիներին Հայաստանի զարգացումը կասեցնեն։ Ոչ թե չօժանդակեն զարգացմանը, այլ հակառակը՝ մի բան էլ կասեցնեն»,-հավելում է նա։

Իսկ զրույցի ավարտին անդրադառնում ենք 2026 թվականից սպասելիքներին։ «Այն, ինչի մասին արդեն խոսեցինք, 2026 թվականին ավելի է խորանալու։ Բնականաբար, տարվա երկրորդ կեսին ամեն ինչ կախված է ընտրություն ն ե րի ել քից, որն այս պահին դժվար է կանխատեսել։ Դեռևս հույս ունենք, որ ընդդիմադիր դաշտը շատ ճիշտ կաշխատի։ Ընդդիմության մի ներկայացուցիչ էլ մենք ենք, միայն կոչով հանդես չենք գալիս, այլ նաև մեր գործողություններով ցույց ենք տալիս, որ պատրաստակամ ենք, տրամադրված ենք ու անկոտրում ենք այս իշխանությանը հեռացնելու։ Հայաստանի անկման կասեցման համար գոյություն ունի մեկ դեղամիջոց, դա «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից հեռացնելն է։ Նրա ձեռքում այլևս չի գտնվում իշխանազրկումը կամ իշխանու թյան մնա լը, դա բա ց ա ռ ա պ ե ս գտնվում է ընդդիմության ձեռքում։ Վարկանիշային չափումներով, երբ ուսումնասիրում ենք հասարակության տրամադրությունները, վստահ ենք արդեն, որ այս իշ խ ա նու թյու նը չու ն ի վստահության քվե, այսինքն՝ չի կարող վերարտադրվել, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել, որովհետև ինչպես նույն չափումներն են փաստում, սա չի կարող որևէ մեկ ուժ առանձին իրականացնել։ Այստեղ պետք է իրական համախմբում, որոշակի ամբիցիաներից հրաժարում և մեկ միասնական նպատակի սահմանում։ Մենք հայտարարել ենք, հայտարարում ենք, մեր գործողություններով հիմնավորում ենք, որ Հայաստանի հետագա հարատևման և զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է այս իշխանության հեռացումը, սրանք խոչընդոտում են ու պատնեշ են Հայաստանի զարգացման համար։ Եթե սա համարում ենք միջանկյալ միակ գերնպատակ, և բոլորս մեր ամբիցիաները դնում ենք կողքի և համախմբված կերպով գնում ենք խորհրդարանական ընտրության՝ այս իշխանությանը իշխանազրկելու, եթե այս սկզբունքը պահում ենք, իմ լավատեսությունը հասնում է մինչև 100 տոկոսի։ Իշխանազրկման պարագայում հնարավոր է անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել։ Կարևոր տարի է մեզ սպասվում։ Նորից պետք է ընդգծեմ ընդ դ ի մու թյան դե ր ա կ ա տ ա րու մ ը ։ Գնդակը ընդդիմության դաշտում է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers