Ինչպես է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է ավտոբուսի կանգառին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի մարզում ավտոբուսի կանգառում «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է շրջվել ։ Վթարի հետևանքների տեսագրությունը հրապարակվել է Telegram-ի «Վթարներ և արտակարգ իրավիճակներ Մոսկվա և Մոսկվայի մարզ» ալիքում։
«Մոսկվայի մարզ, Բոգորոդսկի քաղաքային շրջան, Գորկովսկոյե մայրուղի, 46-րդ կմ։ Ուղղությունը՝ դեպի մարզ», - նշվում է գրառման մեջ։
Կադրերում երևում է ավտոբուսի կանգառում տանիքին ընկած միկրոավտոբուս, որի խցիկը ջախջախված է, իսկ դուռը բաց է։ Մոտակայքում կայանված են մեկ այլ վնասված միկրոավտոբուս և Kia Picanto հեթչբեք։ Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության երկու ջոկատներ ։ Դեպքի ականատեսը տեսանյութում պատմել է, որ Kia-ն վարող կինը վրաերթի է ենթարկել տարեց հետիոտնի։ Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից՝ շտապօգնություն կանչելու համար։ Հետևել է երկրորդ վթարը, որի հետևանքով երկու միկրոավտոբուսները բախվել են։ Դրանցից մեկը վրաերթի է ենթարկել Kia-ի վարորդին։ Նա չի ողջ մնացել։
Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հաստատել է վթարի հանգամանքները և պարզաբանել , որ «Գազել» մակնիշի բեռնատարը շրջվել և ճզմել է «Կիա»-ի վարորդին։ Հետիոտնին և ուղևորներից մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Տեսանյութն՝ այստեղ
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



