11 օրում պատրաստված հսկա ձնեմարդը՝ 6-հարկանի շենքի բարձրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում 11-օրյա տանջալից շինարարական նախագծից հետո վեր է բարձրացել 6-հարկանի շենքի բարձրությամբ հսկայական ձնեմարդ։
Օգտագործվել է 3500 խորանարդ մետր մեքենայական ձյուն։ Ձնեմարդուն կենդանացրել են 64 քանդակագործներ։
Ձնեմարդու պատրաստումն ավարտվել է երեքշաբթի օրը Հարբինում՝ Չինաստանի հյուսիս-արևելքի Հեյլունցզյան նահանգի մայրաքաղաքում:
Այն կյանքի կոչելու համար լուրջ մարդկային ուժ էր պետք։
64 քանդակագործներից բաղկացած թիմը աշխատել է ավելի քան 100 բանվորների հետ՝ նախագիծն ավարտին հասցնելու համար։
Ձնեմարդը նույն չափի է, ինչ վեցհարկանի շենքը, որի կառուցման համար ընդհանուր առմամբ օգտագործվել է 3500 խորանարդ մետր մեքենայական ձյուն։
Ձնեմարդը կրում է վառ կարմիր գլխարկ և համապատասխան կարմիր շարֆ։
Լայն ժպիտը լրացնում է հայացքը՝ ողջունելով զբոսաշրջիկներին և տեղացիներին, որոնք դիմակայում են ցրտին։
Շինարարության ողջ գործընթացը հեռարձակվում էր ուղիղ եթերով։
Հեռարձակումը անընդհատ ուշադրության կենտրոնում էր՝ հեռուստադիտողները ամեն օր հետևում էին ուղիղ եթերին։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



