Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան
ANALYSISՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ ժամանել է Երևան, մասնակցել տնտեսական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում նաև որոշ փաստաթղթեր են ստորագրվել նրա և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա․ ըստ ամենայնի, Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ բավականին կոշտ զգուշացումներ էր արել Հայաստանին՝ նշելով, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև, քանի որ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է։
Օվերչուկը նաև զգուշացրել էր, թե ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց՝ հաշվի առնելով մի քանի էական գործոններ։ Հենց այդ գործոններն էլ երեկ ներկայացրել է Երևանում՝ փակ հանդիպումներում։ Մասնավորապես, Օվերչուկին Հայաստան են գործուղել՝ Հայաստանի գործող իշխանություններին պարզորոշ հասկացնելու, որ եթե պաշտոնական Երևանը շարունակի նույն քաղաքականությունը, ապա այդ «ինչ-որ պահը» շատ ավելի շուտ կհասնի, քան պատկերացնում է Փաշինյանի թիմը։ Մասնավորապես, Հայաստանից սպառնացել են տնտեսական լուրջ պատժամիջոցներով, ինչպես նաև լրջագույն խնդիրներով, այդ թվում՝ ռուսական մասնավոր բիզնեսը Հայաստանից հեռացնելու, գյուղատնտեսության և էներգետիկ ոլորտներում էլ խնդիրներ հարուցելու խոստումներով՝ խոստումներ ու սպառնալիքներ տալով։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել փոխվարչապետը Ռուսաստանի իր գործընկերոջը։ Բանն այն է, որ պաշտոնական Երևանն այլևս հետդարձի հնարավորություն չունի, անդառնալիորեն խրվել է Միացյալ Նահանգների ու Եվրամիության ճահիճում և պարզապես ձգձգում է հնարավոր հետևանքները՝ գոնե առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները, որից հետո կկարողանա բացեիբաց դիմադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
Սոնա Գալստյան



