Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արդ, եկավ այն ճակատագրական օրը, երբ Նեռը որոշեց գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Որպես փոքրոգի և նենգ բանսարկու, նա փորձելու է դա անել այլոց ձեռքով, թաքնվելով նրանց թիկունքում, նրանց իսկ ձեռքերով շագանակներ հանել մեր երկիրը ճարակող կրակի միջից, և դրանք որպես հավատարմության նշան, մատուցել հետո իր օտարերկրյա տերերին:
Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն, նրա անկախությունը, նրա իրավունքը՝ իր խնդիրները լուծել իր ներսում: Որպես հավատացյալ մարդիկ, մենք գիտակցել ենք, որ որևէ մեկս սուրբ չէ, բայց յուրաքանչյուրս ունենք ապաշխարհելու, մեր մեղքերից մաքրվելու, և դրանով մեր կատարյալ Աստծուն մոտենալու բնական և անօտարելի իրավունք: Մեր այդ իրավունքը մենք պաշտպանելու ենք այսօր և առհավետ, քանզի այլապես մենք կդադարենք քրիստոնյա լինելուց, ու կընղմվենք բռնատիրության խավարի մեջ, երբ մի ինքնահռչակ կուռք փորձում է ստրկացնել և կառավարել մեր հոգիները:
Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի, վերջնականապես գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն և շղթայել նրա հոգին: Դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք՝ մեր զուսպ, բայց վճռական ներկայությամբ պաշտպանելով մեր սրբությունները, մեր միասնությամբ վանելով նրանց նկատմամբ ոտնձգողներին, և մեր հավատով և բարեպաշտությամբ կանխելով ցանկացած երկպառակություն: Իրենց կարևոր անելիքն ունեն նաև մեր Եկեղեցու հայրերը՝ ինքնամաքրման ճանապարհով զորացնելով մեր հոգու տունը, և փորձության մեջից դուրս բերելով այն առավե, ուժեղ և կենսունակ:
Կհանդիպենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աստված զորավիգ իր սուրբ Եկեղեցուն, և նրա բոլոր հավատավոր զավակներին:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Unibank Became a Member of BAFT
3
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...
4
Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon
5
The December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation



