Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Արձակվել է աշխարհում առաջին կապի արբանյակը, սկսել է հեռարձակվել գունավոր հեռուստատեսությունը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միգրանտների միջազգային օր, Արաբական լեզվի միջազգային օր, Նիգեր՝ Հանրապետության օր, Իրան՝ Իրանի իսլամական ուսումնական հաստատությունների և համալսարանների միավորման օր, Կատար՝ Ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1906 - ծնվել է հայ խորհրդային դերասան Գուրգեն Գենը (Շահնազարով):

1918 - ստեղծվել է «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները։

1928 - ծնվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանը:

1933 - ծնվել է գրականագետ, քննադատ, թարգմանիչ Ելենա Ալեքսանյանը: 1939 - վախճանվել է կոմպոզիտոր և խմբավար Գրիգոր Սյունին:

1972 - վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆյանը։

1993 - ադրբեջանական 60 հազարանոց բանակը, աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ, լայնածավալ հարձակման է անցել Ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։

2002 - պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Վիզա Ինթերնեյշնլ» ընկերությունը Կենտրոնական բանկում ազդարարել է VISA քարտերի նորամուտը Հայաստան:

2006- Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է խմբագրական փոփոխություն կատարել «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայի մեջ` ընկերությանը զրկելով ինտերնետ կապի ելքի մենաշնորհից, ինչպես նաև տվյալների ու ծառայությունների միջազգային փոխանցման ոլորտում ձայնային կապի փոխանցման բացառիկ իրավունքից:

2009- ձերբակալվել են նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած երկու ցմահ դատապարտյալները` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:

2015 - Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սկսել է Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը:

2019 - ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքով:

2022 - վախճանվել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.218 - Հաննիբալը ջախջախել է հռոմեացիներին Տրեբիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: 1737 - վախճանվել է իտալացի ջութակագործ Անտոնիո Ստրադիվարիուսը:

1778 - ծնվել է անգլիացի դերասան, ծաղրածու, ժամանակակից սատիրայի հայր Իոզեֆ Գրիմալդին:

1787 - Նյու Ջերսին դարձել է ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

1806 - սկսվել է հերթական ռուս-թուրքական պատերազմը։

1829 - վախճանվել է ֆրանսիացի կենսաբան Ժան Բատիստ Լամարկը:

1833 - առաջին անգամ հնչել է Ռուսական կայսրության հիմնը՝ «Աստված, ցարին պահպանիր»:

1856 - ծնվել է անգլիացի ֆիզիկոս, էլեկտրոնը հայտնագործած Շոզեֆ Ջոն Թոմսոնը:

1863 - ծնվել է Ավստրիայի էրցհերցոգ, Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը:

1865 - ԱՄՆ-ում ընդունվել է Սահմանադրության 13-րդ լրացումը, որը արգելում է ստրկությունը:

1878 - (ըստ արխիվային տվյալների) ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինը:

1890 - ծնվել է ամերիկացի գյուտարար, ռադիոընդունիչների որոշ տեսակների ստեղծող Էդվին Արմսթրոնգը:

1892 - առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

1904 - ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ջորջ Սթիվենսը:

1921 - ծնվել է խորհրդային և ռուսական դերասան, ծաղրածու Յուրի Նիկուլինը:

1940 - նացիստական Գերմանիայի կողմից հաստատվել է «Բարբարոսա» գործունեությունը՝ Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:

1946 - ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:

1953 - NTSC համակարգի օգնությամբ սկսել է հեռարձակվել գունավոր հեռուստատեսությունը:

1958 - արձակվել է աշխարհում առաջին կապի արբանյակը:

1966 - հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:

1980 - ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան Քրիստինա Ագիլերան:

1981 -առաջին թռիչքն է իրականացրել խորհրդային ստրատեգիական ռմբակոծիչ Ту-160-ը:

2008 - Ֆրանսիան Եվրամիության 25 երկրների անունից ՄԱԿ է ներկայացրել հռչակագրի նախագիծ, ըստ որի, կոչ է արվել ապաքրեականացնել հոմոսեքսուալ հարաբերությունները և քննադատել սեռական կողմնորոշման հիմքով մարդու իրավունքների ոտնահարումը:

2010 - Թունիսում սկսվել է հեղափոխություն, որի արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինը 2011 թվականին հրաժարական է տվել:

2011 - ԱՄՆ-ի բանակի վերջին ստորաբաժանումները դուրս են բերվել Իրաքից:

2020 -Ռուսաստանի Դաշնությունում ջուրն է իջեցվել «Հյուսիսային բևեռ» ինքնալողացող սառցակայուն հարթակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR