Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը քարացել է քվեատուփի առջև. ի՞նչը կարող է ապահովել հաղթանակ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Հայաստանը քարացել է քվեատուփի մոտ. 2026 թվականի ընտրությունները կարող են շատ բան փոխել երկրում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Դրանք նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը նշանակում է, որ ընտրարշավն արդեն սկսվել է։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում շատ ջուր է հոսել, և երկրում տրամադրությունը կտրուկ փոխվել է։ Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է միայն երազել յոթ տարի առաջ ունեցած իր վարկանիշի մասին։ Ըստ Gallup International-ի 2025 թվականի հարցման, իշխող կուսակցության վարկանիշը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 14,4 %-ից մինչև 12 %, մինչդեռ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վայելում է ընտրողների 8 %-ի վստահությունը, Փաշինյանին հակառակ մյուս երեք կուսակցությունները միասին ունեն ևս 9,6 %։ Սա ենթադրում է որոշակի չկողմնորոշվածություն, բնակչության շրջանում ոչ ոք ո՛չ հիացմունք է ներշնչում, ո՛չ էլ հատուկ հարգանք ունի։ Այնուամենայնիվ, միասնական ընդդիմությունը կարող է անգամ հաղթանակած դուրս գալ։ Սակայն հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ այն ներծծված է «Արցախի ժամանակների» կարոտախտով։ Բայց հասկանալի պատճառներով Ղարաբաղը կարող է վերադարձվել միայն ուժով, իսկ երեք միլիոն հայ ժողովուրդը, ընդհանուր առմամբ, ակնհայտորեն մտադրություն չունի իր որդիներին մահվան ուղարկել այդ լեռների համար։ Փաշինյանն առաջարկում է «արագիլ օդում»՝ ԵՄ–ին միանալու տեսքով, և «աղավնի ձեռքին»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության և առևտրային ուղիների բացման տեսքով։ Բայց բնակչությունը չի հավատում այդ «թռչուններին», իսկ պատերազմի և մեկուսացման սպառնալիքը այն հիմնական պատճառն է, որ հասարակության մի զգալի մասը մերժում է ընդդիմությանը և պատրաստ է ընդունել վարչապետի քմահաճույքները։

Իսկ արդյո՞ք կան ընդդիմադիր առաջնորդներ, որոնք կապ չունեն Ղարաբաղյան պատերազմի հետ։ Այո, կան։ Բայց կան բարդություններ։

Լուրջ ընդդիմություն կարող էր ի հայտ գալ երկրի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում։ Բայց դա կանխվեց։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր լինել «ջոկեր»։ Նա քաղաքական վետերան է, ղեկավարել է Գյումրին սկսած 1999 թվականից՝ կարճատև ընդմիջումով, Գյումրին էլ ինքնին երկրի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ է գտնվում խոշոր ռուսական ռազմաբազա, ինչը քաղաքապետին, որպես քաղաքի ղեկավար, դարձնում է կարևոր կապող օղակ Ռուսաստանի հետ։ Ղուկասյանը բացահայտ է արտահայտել իր ռուսամետ հայացքները՝ առաջարկելով, մասնավորապես, միանալ Ռուսաստան–Բելառուս միությանը, բայց այդ ռուսամետն արագ հայտնվեց կալանքի տակ։ Ավելին, Ղուկասյանը հաղթել էր այս գարնանը կայացած ընտրություններում՝ գլխավորելով... Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը։ Եվ կա ևս մեկ կարևոր չափանիշ՝ ընտրողների մասնակցությունը։ Եթե 2021 թվականին այն 21 % էր, ապա 2025 թվականին 43 % է։ Այլ կերպ ասած՝ մարդիկ, ովքեր նախորդ անգամ տանն էին մնացել, այժմ զանգվածաբար գնացել էին ընտրությունների և ընտրել ոչ Նիկոլ Փաշինյանին։

Փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակական տրամադրությունները հասունացել են, ապա իրավիճակը կարող է շրջվել միայն բացահայտ բռնապետություն պարտադրելով: Ավելին, անգամ բռնապետությունը կարող է արդյունավետ չլինել: 2018 թվականի մարտին հենց երկրի կառավարումից հոգնած հայ ժողովուրդը զանգվածային բողոքի ցույցեր անցկացրեց և տապալեց գործող քաղաքական ռեժիմը: Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը երկու տասնամյակ կառավարել էր երկիրը և պարծենում էր իր 70 % վարկանիշով, անհետացավ առավոտյան մառախուղի պես: Ի դեպ, դա սկսվեց Գյումրիից՝ այն ժամանակ քիչ հայտնի Նիկոլ Փաշինյանի բողոքի երթով: Իսկ հիմա Գյումրին քվեարկել է Փաշինյանի դեմ:

Գյումրու ձերբակալված քաղաքապետն ունի անվանակից՝ մեկ այլ Վարդյան Ղուկասյան՝ նախկին հետախուզության սպա, որը փախել է Միացյալ Նահանգներ՝ հայրենիքում քրեական հետապնդումից խուսափելու համար: Նա հայտնի բլոգեր է, կուսակցության աղեկավար: Այս Ղուկասյանը լիովին հակառուսական դիրքորոշում ունի և ատելի է ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ Փաշինյանի կողմնակիցների համար: Սակայն ամերիկացիները կարող են ճնշում գործադրել Երևանի վրա՝ 2026 թվականի ընտրություններից առաջ այս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը դադարեցնելով, ինչը գործնականում նրան կապահովի խորհրդարանում տեղ և իր խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Իսկ ահա Ռուսաստանի փորձերը՝ նմանատիպ խաղեր խաղալ, դաժանորեն ճնշվում են: Մոսկվայից այնտեղ մեկնած երկու հայազգի միլիարդատերեր ներկայում բանտարկված են: Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Երևանում, իսկ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Ռուսաստանը գտնվում է այնպիսի եզակի վիճակում, որ լավ մշակված կադրային մոտեցման բացակայության պատճառով կարող է զիջել ամերիկացիներին մի երկրում, որտեղ ունի զգալի տնտեսական ազդեցություն: Սակայն հարց է առաջանում. ինչո՞ւ է Ռուսաստանին ընդհանրապես պետք Հայաստանը: Դա աղքատ երկիր է, զուրկ բնական պաշարներից և հանդես է գալիս որպես մշտապես սուբսիդիաներ ու նպաստներ ստացող: Պատասխանը աշխարհագրության մեջ է: Հայաստանի և Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է Չինաստանից Եվրոպա տանող ցամաքային առևտրային ուղիների վերահսկողություն: Սա պրագմատիկ պատճառ է, որն էլ, ըստ էության, բացատրում է հեռավոր Արարատյան դաշտավայրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ այդքան մեծ ուշադրությունը: Բայց այստեղ կարևոր է հասկանալ հայ հասարակության տրամադրությունը: Նա ցանկանում է փոփոխություններ և, միևնույն ժամանակ, խաղաղություն, և միայն այս երկու ուղերձների համադրությունը կբերի հաղթանակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League