Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Կործանիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1772 –ծնվել է հայագետ Հակոբ ՇահենՋրպետյանը։

1863 –ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։

1915- թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած՝ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։

1917- Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը, Լենինի նախագահությամբ, որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

1918- Հայաստանի հետ բախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է, և հայտարարել են մոբիլիզացիա։

1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։

1966–վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:

2002-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

2005- Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:

2008-շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»:

2010-Ա1+ հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա՝ մրցույթում պարտվելով «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

2012-սկսվել է Երևանում առաջին անգամ անցկացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը:

2013- Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ միության նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։

2016- հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերի՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլին» պատկանող բանկոմատների վրա:

2019-վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։

2019- Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

2020- հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել է գերության մեջ:

ԱՇԽԱՐՀ

1598 -վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։

1631 -Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվ հրաբխի ուժեղ ժայթքում։

1641 - Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։

1770 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1773 -տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որն արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները, որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան, հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։

1775– ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող Ջեյն Օսթինը:

1809 -վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։

1838 -տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։

1866– ծնվել է աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան Վասիլի Կանդինսկին:

1897 –ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։

1899– հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։

1915 –ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։

1920 -Չինաստանի Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են՝ զրկվելով տնից։

1940 - վախճանվել է հոլանդացի մարդագետ Էժեն Դյուբուան, որն առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։

1946 - «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։

1947 -Ուիլ յամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլ յար տրանզիստոր։

1965– վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածքների և պիեսների հեղինակ Վիլ յամ Սոմերսեթ Մոեմը:

1971– ծնվել է էլեկտրոդանս ոճի գերմանացի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:

1991– Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991- ՄԱԿ-ը չեղարկել է իր՝ 1975 թվականին ընդունած որոշումն այն մասին, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։

1997– «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:

2011 - անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաոզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR