Արտակարգ դեպք, «Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղա է «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք » ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ից «Արարատ» բժշկական կենտրոն «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Գարեգին Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12։30-ի սահմաններում նշված գործարանում շշալցման աշխատանքներ կատարելիս Գարեգին Գ․-ն անզգուշության հետևանքով աջ ձեռը թողել է հաստոցի տակ՝ ստանալով մարմնական վնասվածք:
Հետևեք մեզ՝ այստեղ



