Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ դեկտեմբերի 14-ի համար

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր դուք հակված եք ձեր ուժերն ու հնարավորությունները գերագնահատելուն, և դա դառնում է անհեթեթ իրավիճակների պատճառ, որոնք կողքից նայողի համար զվարճալի են թվում, իսկ ձեզ` ուղղակի սարսափելի: Մի հանձնվեք, ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել  ստեղծված իրավիճակում:

Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը կառուցողական են և ավարտվում են կողմերի համար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդուն խոստովանություններ անելու համար:

Ցուլ. Այսօր շտապել է պետք, քանի որ հաջողությունները կախված են ակնթարթորեն կարևոր որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե դուք չկողմնորոշվեք, ընկղմվեք մտորումների մեջ, ապա հետաքրքիր հնարավորությունները ձեր կողքով կանցնեն և բաժին կհասնեն ձեր մրցակիցներին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել:

Շրջապատի հետ շփումները միշտ չէ, որ ցանկալիի չափով հաճելի են: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն, որ դա ձեզ մոտ վատ չի ստացվում:

Երկվորյակներ. Եկել է պահը, երբ պետք է որոշ սկզբունքներ փոխել ձեզ համար շատ թանկ մարդու հետ հարաբերություններում: Ճշմարտության աչքերի մեջ նայելը միշտ չէ, որ հաճելի է, բայց ինչ արած` դա անխուսափելի է: Առայժմ ինչ-որ բաներ ձեռնարկելը թողեք հետագային: Կողքից կարող է թվալ, թե փոփոխությունները կրում են խիստ անբարենպաստ բնույթ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ ստեղծված իրավիճակից կարող եք դիվիդենտներ քաղել:

Ընտանեկան տարաձայնությունները ստանում են էլ ավելի սուր բնույթ, և եթե դուք ժամանակին չգնաք զիջումների, դրանք աղետալի մասշտաբների կհասնեն:

Խեցգետին. Ստեղծված իրավիճակը հակասական է, սակայն օրվա վերջին դուք կկողմնորոշվեք ձեր գործողություններում: Կարելի է նոր գործեր սկսել, եթե հին դաշնակիցները և ընկերները պատրաստ են ձեզ սատարել: Իսկ եթե ծրագրել եք միայնակ գործել, ապա ավելի լավ է չշտապել:

Շատ հարմար օր է ոչ ֆորմալ հարաբերությունների համար, ցանկացած հանդիպում ավելի լավ է անցկացնել հաճելի, ոչ պաշտոնական միջավայրում: Հյուրեր ընդունեք և հիշեք, որ այսօր ձեզ մոտ հատկապես լավ է ստացվում երեկույթներ կազմակերպելը, բոլորի համար ամենաբազմաբնույթ զվարճանքներ հնարելը:

Առյուծ. Այսօր ավելի նախընտրելի է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում: Դանդաղ, մտածկոտ ու հանգիստ դուք կարգավորում եք բոլոր այն գործերը, որոնք կուտակվել էին ժամանակի ընթացքում: Այո, սա այն օրերից, որ ձեզ գլխապտույտ էմոցիաներ չի պարգևի, փոխարենը օրվա իրադարձությունները ձեզ հնարավորություն կտան ճիշտ եզրահանգումներ անելու և լավագույնս որոշելու ապագայի գործողությունները, հասկանալու, թե ով է ձեր ընկերը, իսկ ով` ձեր հակառակորդը:

Կույս. Չի կարելի ասել, թե հաջողությունները կրնկակոխ հետևում են ձեզ, սակայն գործերը վատ չեն ընթանում: Դուք կարողանում եք բարդ խնդիրներ լուծել, համադրում եք փաստերը, գտնում կապ այնպիսի իրադարձությունների միջև, որոնք ուրիշներին պատահականություն են թվում: Ձեր նախազգացումը շատ սուր է և ձեզ հնարավորություն է տալիս նոր բացահայտումներ անել: Չի բացառված, որ այնպիսի որոշումներ ընդունեք, որոնք էապես փոխեն ձեր կյանքը:

Օրվա երկրորդ կեսին կզգաք, որ կենսական ներուժը նվազել է: Պետք չէ հերոսություն ցուցաբերել. ավելի լավ է ուղղակի հանգստանալ, զբաղվել որևէ հաճելի, թեթև բանով:

Կշեռք. Այսօր ձեզ կհաջողվի ստանալ խիստ արժեքավոր ու արդիական տեղեկություններ: Ձգտեք որքան հնարավոր է ավելի շուտ դրանք օգտագործել ձեր շահերի համար. չէ որ  ժամանակն աշխատում է ձեր հակառակորդների օգտին: Կարելի է նոր գործեր ձենարկել, համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կնքել, ներդրումներ անել սեփական բիզնեսի մեջ կամ այն ձեռնարկությունների մեջ, որոնք ձեզ հեռանկարային են թվում:

Այսօր լավ նորություններ կլինեն սիրահարվածների համար: Հիմքեր կան ենթադրելու, որ ձեր բաղձալի երազանքը շատ շուտով կիրականանա: Վստահեք ձեր ենթագիտակցությանը` այն ձեզ չի խաբի անգամ ամենաբարդ պահերին:

Կարիճ. Այսօր կարող են շատ հետաքրքիր բաներ տեղի ունենալ: Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն անակնկալների մեծ մասը ձեզ համար հաճելի է: Հնարավոր են բավական գայթակղիչ գործնական առաջարկներ: Մի խուսափեք ծանր աշխատանքից և նոր պարտավորություններից. դուք դրանք կհաղթահարեք շատ ավելի հեշտ, քան թվում էր:

Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է անցնում, հնարավոր են անգամ լուրջ կոնֆլիկտներ: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ում ֆինանսական վիճակը լավ չէ:

Աղեղնավոր. Միայն հետևողականությունն ու վճռականությունն այսօր ձեզ հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքների: Ձեզ այսօր լուրջ մրցակցություն է սպասվում, և  չի բացառված, որ բավական կոշտ պայքարում հաղթի նա, ով կցուցաբերի խորամանկություն:

Այնքան էլ բարենպաստ չէ ֆինանսական պատկերը. դուք ստիպված կլինեք ծախսել ձեր սպասածից ավելին: Սիրելի մարդը ձեզանից ուշադրություն և աջակցություն է սպասում, սակայն դրա հետ մեկտեղ չի ցուցաբերում այն ըմբռնումը, որը դուք նրանից ակնկալում էիք: Վեճից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն հարաբերությունները կդառնան լարված:

Այծեղջյուր. Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար` կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, խորանալ օտար լեզուների  մեջ: Կարող եք նաև ձեր հոգեկան հավասարակշռության համար երաժշտական գործիքների վրա նվագել: Անսպասելիորեն հետաքրքրություն է առաջանում թատրոնի նկատմամբ. դե ինչ, կարելի է և մի լավ ներկայացում դիտել:

Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կեսխոսքից և դժվարություններ ծագելու դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Ջրհոս. Այսօր ստիպված կլինեք հետաձգել որոշ ծրագրած գործեր, քանի որ իրավիճակը զարգանում է բոլորովին այլ սցենարով:  Դուք շատ զգայուն եք և անգամ ամենաաննշան բաների վրա դուք այսօր շատ ավելի եք ուշադրություն դարձնում, քան դրանք արժանի են: Հնարավոր են լուրջ բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ:

Չի բացառված, որ անսպասելիորեն ձեր ներսում գրական ձիրք հայտնաբերեք, կամ գաք այն եզրակացության, որ գեղանկարչությունը ձեր կոչումն է: Պետք չէ դա ընկալել որպես ձեր գործունեության ոլորտը փոխելու առիթ. ուղղակի դուք նոր նախասիրություններ եք ձեռք բերել և ձեր կյանքն ավելի բազմաոճ կդառնա:

Ձկներ. Այսօր պարզ կդառնան նախորդ օրերին ծագած ոչ միանշանակ իրավիճակներ, և դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հետագայում: Դուք մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ֆինանսական վիճակի անհապաղ բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Նոր հիմքի վրա կարելի է հետագա կարիերան ձևավորել:

Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, մյուս ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ: Այսօր կարող եք փոխհասկացվածության հասնել մի մարդու հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք:

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR