ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ձգձգվում է․ Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին առկա խոչընդոտների մասին։
Նա նշել է, որ Թուրքիան 50 տարի սպասել է այս գործընթացի ավարտին, սակայն այս ընթացքում բազմիցս բախվել է տարբեր պատրվակներով ձգձգումների։
«Մենք երկար ճանապարհ ենք անցել՝ 50 տարի։ Դժբախտաբար, այս ձգձգման գործընթացը շարունակվում է։ Մենք ունենք ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ ցամաքային ուժերը։ Այս գործընթացի ընթացքում մենք ենթարկվել ենք ինչպես թաքնված, այնպես էլ բացահայտ սահմանափակումների, այդ թվում՝ էմբարգոների։ Չնայած դրան, մենք շարունակել ենք զարգացնել մեր պաշտպանական կարողությունները։ Եվրոպայի ձեռնարկած քայլերը կորոշեն հաջորդ փուլը», – ընդգծել է Էրդողանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



