Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ չարաճճի էր, չափից դուրս աշխույժ և ժպտերես։ Միշտ ժպիտն իր դեմքին է եղել։ Աչքի է ընկել թե՛ մակապարտեզում, թե՛ դպրոցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Ալբերտի մայրիկը։

Ալբերտը ծնվել է Մոսկվայում, երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Գյումրի։ «Մանկապարտեզ հաճախեց, հետո՝ դպրոց։ Մինչև իններորդ դասարանը հիմնական դպրոցում է սովորել, հետո տեղափոխվել է «Ֆոտոն» վարժարան։ Շատ լավ է սովորել։ Վարժարանում բնագիտական հոսքն ընտրեց։ Ցանկանում էինք, որ նա ուսումը տնտեսագիտական հոսքում շարունակի։ Ուղարկեցինք մաթեմատիկա և ֆիզիկա պարապելու, բայց մի քանի ամսից հետո Ալբերտն ասաց՝ դա իմը չէ, պետք է քիմիա պարապեմ։ Եվ այդպես էլ սկսեց քիմիայի պարապմունքների հաճախել, մեկ ամիս անց՝ նաև կենսաբանության։ Իր ցանկությանն ընդառաջ գնացինք։ Ուսուցիչների շնորհիվ նաև սիրեց այդ առարկաները։ Մեծ ցանկություն ունեինք, որ ստոմատոլոգ դառնար, ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիայի բաժին, հետո տեղափոխվեց Գյումրի՝ «Հայբուսակ համալսարանի» Ստոմատոլոգիայի բաժին, քանի որ գիտեր՝ չորս ամիս սովորելուց հետո պետք է զորակոչվի բանակ, չէր ուզում մեզ նեղություն տալ տան վարձի և մնացյալի հետ կապված։ Ասաց՝ բանակից վերադառնալուց հետո կվերականգնվեմ բժշկական համալսարանում։ Մի պատմություն կա բժիշկ դառնալու իր ցանկության հետ կապված։ Իր տատիկը բժիշկ է, թոռնիկներից միայն Ալբերտս էր բժշկության ուղղությամբ սովորում։ Ասում էր՝ ճնշում չափելու ապարատս պետք է կտակեմ Ալբերտիս։ Այդ ապարատը մինչև հիմա մեր տանն է, փայփայում ենք այն»։ Ալբերտը ծառայության ժամանակ մտափոխվել էր և որոշել՝ զորացրվելուց հետո պետք է մանկաբույժ դառնա։ «Ալբերտը երեխաներին շատ էր սիրում, անդադար կարող էր երեխային զբաղեցնել։ Ես էլ իրեն ասացի՝ եթե զգում ես, որ այդ բնագավառում քեզ լավ կզգաս, ուրեմն այդ ուղղությունն ընտրիր»։

2020 թվականի հունվարի 23-ին է Ալբերտը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ «Վեց ամիս ծառայելուց հետո զորամասից իրեն ուղարկեցին Երևան վերապատրաստման՝ որպես վաշտի բուժակ։ Շատ էր ուրախացել, միանգամից համաձայնել էր։ Պատերազմի ժամանակ ինձ էր զանգահարում, բոլոր դեղերի հետ կապված ճշտումներ կատարում, ես մասնագիտությամբ դեղագործ եմ։ Ծառայության հանդեպ իր վերաբերմունքն էր առհասարակ շատ դրական։ Երբ զորակոչվելուց առաջ բժշկական ստուգումներ էր անցնում, իրեն ասացին, որ կարող է պատվո պահակային վաշտում ծառայել։ Բարձրահասակ էր, մանկուց նաև սպորտով է զբաղվել, ֆիզիկական տվյալները շատ լավն էին։ Գնացինք Երևան, քննություններ հանձնեց, բոլորի դեպքում արդյունքը դրական էր։ Մի հանձնարարության ժամանակ պետք է պատին գրվածը կարդար, նա էլ առանց ակնոցի էր, իսկ Ալբերտս ուներ տեսողության խնդիր։ Այդ պատճառով չընդգրկվեց այդ վաշտում»։

Ինն ամիս է ծառայել Ալբերտը։ Տիկին Մարիամն ասում է՝ համավարակի շրջանն էր, ու որդին չկարողացավ արձակուրդ գալ։ «Շատ էր կարոտել։ Զանգահարում էր, հարցնում, թե ինչ նորություններ կան մեր թաղամասում։ Ծառայության ժամանակ մեկ անգամ տասը րոպեով ենք իրեն տեսել»։ Ծառայության ընթացքում որդուց ընտանիքը մեկ բողոք անգամ չի լսել։ Միայն մեկ անգամ մայրիկին ասել է՝ այնպես անենք, որ Արթուրը՝ կրտսեր եղբայրը, չծառայի։ «Չգիտեմ, թե ինչու այդ բառերն ասաց, գուցե կանխազգացում ուներ։ Իր այդ խոսքերն իմ ականջներում են։ Ստացվում է՝ այնպես արեց, որ Արթուրը չծառայեց, բայց թող դա չլիներ իր կյանքի գնով»։

Պատերազմը փոխեց տղաների խաղաղ կյանքի ընթացքը։ «Պատերազմի օրերին անգամ իր ձայնի ինտոնացիան չէր փոխվել, իր ձայնից չէիր կարող հասկանալ, որ պատերազմի մեջ է։ Ամեն օր մեզ զանգել է։ Առավոտյան աշխատանքի էի գնում, աշխատավայրս եկեղեցու կողքին էր։ Նախքան եկեղեցի մտնելս, Ալբերտս զանգում էր։ Հետո մտնում էի եկեղեցի, մոմ վառում, դուրս գալիս ու մինչև աշխատավայրս հասնելը զրուցում էինք։ Ամեն առավոտ և երեկո զրուցել ենք։ Զրույցների վերջում միշտ ասում էր. «Սաղ տոչնի ա»։ Այդպես մինչև նոյեմբերի 6-ը։ Այդ օրը զանգեց. «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք»։ Մեր հարցերին, թե որն է խնդիրը, ոչինչ չմանրամասնեց։ Ընկերոջն ասել էր, որ պատերազմի օրերին իրենց տեղափոխել են Վարանդա, Շուշի, բայց նա հիմնականում Ճարտարում է եղել, այնտեղ բուժկետ կար։ Երբ մեզ հետ էր զրուցում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, ես իմ տեղում եմ։ Ինչից իրեն հարցնում էինք, ասում էր՝ լավ է, ամեն ինչ կա, հաց կերել ենք, հագուստ ունենք, ես իմ տեղում եմ։ Երբեք չասաց, որ իրեն տեղափոխել են։ Հիմնականում եղել է Ճարտարում, վերջին անգամ եղել են Ուլյանասարում, երևի թե դեպքն էլ հենց այդտեղ է եղել։ Զոհվելու օրը, ըստ բժշկական փաստաթղթերի, նոյեմբերի 9-ն է։ Այդ օրն անհամբեր իր զանգին էինք սպասում։ Զինադադար կնքվեց, ուզում էի ուրախանալ, բայց ինչ-որ պահի կարծես անզգայացա, ուզում էի մայրիկիս կանչել, չէի կարողանում։ Լավ լուրի էինք սպասում, բայց հաջորդ առավոտյան, երբ արդեն Ալբերտս չզանգեց, գնացինք զինկոմիսարիատ։ Այնտեղ ասացին՝ անհետ կորած զինծառայողների ցուցակ է հավաքվում, բայց ես իմ տղայի անունը չգրեցի այդտեղ, ես իր զանգին էի սպասում։ Բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարում էինք, նաև իր հրամանատարներին, որևէ մեկը մեզ չէր պատասխանում կամ հետ զանգահարում։ Միայն մեկ անգամ թեժ գծին միացանք, ասացին՝ ձեր տղայի անունը չկա ցուցակում, սպասեք զանգի։ Նոյեմբերի 11-ի առավոտյան արդեն բոթը ստացանք»։

Մի դրվագ էլ է մայրիկը պատմում։ «Այդ օրը, երբ եկեղեցի գնացի, ներս չմտա։ Հոգեհանգստի արարողություն էր ներսում, մտածեցի՝ մոմ չեմ վառի։ Եկա տուն, մոմը վառեցի, գնում էի խոհանոց, մոմս ընկավ, հանգավ, ես նորից վառեցի։ Այնպես է տպավորվել այդ դրվագը»։

Ապրելու ուժի մասին։ «Համարյա երկու տարի ուժ չեմ գտել իմ մեջ պայքարելու։ Չէի աշխատում, հետո աշխատանքի հրավեր ստացա, այդ ժամանակ էլ լիցենզիա չունեի։ Ընտանիքս «ստիպեց», որ լիցենզիաս վերականգնեմ, սկսեմ աշխատել։ Բայց ավելի շատ փոքր տղաս ուժ տվեց։ Մայրիկս մի օր բարկացավ՝ ի՞նչ է, ուզում ես այս երեխան մենակ մնա։ Այդ պահին իմ հայացքն Արթուրիս հայացքին հանդիպեց։ Նայում էր ինձ, բայց ոչինչ չէր կարողանում ասել։ Իր հայացքն ինձ բավական էր, ոչ մի բառ ինձ չի ասել։ Այդ հայացքն ինձ սթափեցրեց։ Եղբայրների միջև տարբերությունը հինգ տարի է, հիմա Արթուրս այնքան է զգում եղբոր կարիքը։ Ալբերտն իր պահապանն էր։ Երբ պետք է բանակ գնար, դրա նախորդ օրը երկու եղբայր իրար հետ այնքան լավ ժամանակ անցկացրեցին, ամբողջ սենյակը տակն ու վրա էին արել, բայց ես ոչինչ չասացի իրենց։ Հիմա մտածում եմ՝ երևի դա էլ հենց այնպես տեղի չունեցավ։ Օր չկա, որ մենք Ալբերտին չհիշենք»։

Հ. Գ. - Ալբերտ Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank