Եթե չդիմանայինք ճնշմանը, կլինեինք այնտեղ, որտեղ հիմա Ուկրաինան է․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան կարևոր էր դիմանալ այն հսկայական ճնշմանը, որ գալիս էր, այդ թվում՝ Եվրամիության և Բրյուսելի նրանց և նրանց ենթակայության ներքո «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» և կուսակցությունների միջոցով, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Իսկ որտե՞ղ կլիներ Վրաստանը, եթե չդիմանայինք այդ ճնշմանը, կլինեինք այնտեղ, որտեղ հիմա Ուկրաինան է։ Մի իրավիճակում, երբ խաղաղություն էլ հնարավոր չէ, նաև պատերազմ։ Ուկրաինան այդ իրավիճակում հայտնվեց կեղծավոր քաղաքական առաջնորդների մեղքով։ Նրանք խրախուսում են ուկրաինացիներին, սակայն իրականում ավելի են վատացնում նրանց դրություն», – նշել է Պապուաշվիլին։
ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին մասին Պապուաշվիլին ասել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է կարևոր դեր խաղա, «բացահայտ ու հստակ ասի ճշմարտությունը եվրոպացի բյուրոկրատներին և քաղաքական առաջնորդներին»։
«Այսպես կոչված եվրոպականության և կեղծ եվրոպականության պատրանքի տակ Եվրամիությունը դարձել է տարածք, որտեղ սահմանափակվում է խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, որտեղ կառավարում են փոքրամասնությունները, այլ ոչ թե արտացոլվում է մեծամասնության կամքը։ Տարածք, որտեղ գերակշռում է հակամարտությունը, այլ ոչ թե խաղաղությունը։ Եկել է պահը, երբ եվրոպացի առաջնորդները պետք է արթնանան։ Նրանք շեղվել են սեփական ժողովրդի կամքից, եվրոպացի ժողովուրդների ցանկությունից, և միակ ելքը նրանց կամքին վերադառնալն է», – նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



