Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է, քանի որ կառավարության անգործության արդյունքում՝ 25.000 ընտանիքներից երկու տարում բնակարան է ձեռք բերել ընդամենը 1.500 ընտանիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Գործող ծրագրի պայմանները լիովին անընդունելի են արցախցիների համար, և մենք ներկայացնում ենք իրական լուծումներ, որոնք հնարավոր են միայն իշխանափոխությունից հետո.
• Հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու անհիմն պահանջը,
• Արցախի քաղաքային բնակավայրերում ապրած մարդկանց համար սահմանել մեկ անձի համար 7 մլն դրամի չափով սերտիֆիկատ,
• Արցախի գյուղական բնակավայրերում ապրած քաղաքացիների համար սահմանել մեկ անձի համար 6 մլն դրամի չափով սերտիֆիկատ,
• Սահմանել ընտանիքի աջակցության նվազագույն չափ՝ 16 մլն դրամի չափով և առավելագույն չափ՝ 32 մլն դրամ՝ անկախ ընտանիքի անդամների քանակից։
Արցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն։
Եվ սա նվազագույնն է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անել նրանց համար»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



