4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD)՝ այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:06-ի սահմաններում, գրում է ermenihaber.am-ը:
Ցնցման էպիկենտրոնը եղել է 6.97 կմ խորության վրա: Այն զգացվել է նաև Իզմիր, Քյութահյա և որոշ այլ նահանգներում ևս: Երկրաշարժից հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն: Վերջիններս, դիմելով երկրաշարժի էպիկենտրոնում գտնված քաղաքացիներին, գրել են. «Անցած լինի, այլևս չկրկնվի»:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



