Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի անունով` Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների անձնագրեր են հայտնաբերվել վերջինիս մոտ կատարված խուզարկությունների ժամանակ, գրում է «Россия сейчас» տելեգրամյան ալիքը։
«Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի 28-ին խուզարկություններ է իրականացրել Երմակի գրասենյակում: Նույն օրը Զելենսկին հայտարարեց, որ Երմակը հրաժարական է տալիս։ Այժմ հայտնի են դարձել խուզարկության մանրամասները. փաստաթղթերից և էլեկտրոնային սարքերից բացի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի գրասենյակից առգրավվել է 14 միլիոն դոլար կանխիկ գումար, 2,6 միլիարդ դոլարի բանկային փոխանցումներ օֆշորային հաշիվներին, ինչպես նաև անձնագրերի հավաքածու: Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Սենթ Քիթսի և Նևիսի և Բահամների անձնագրերը՝ Վլադիմիր Զելենսկու անունով, Մեծ Բրիտանիայի, Սենթ Քիթսի և Բահամների անձնագրերը՝ հենց Երմակի անունով, ինչպես նաև անձնագրերի մի շարք՝ Զելենսկու ընկերոջ և «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր Թիմուր Մինդիչի անունով»,– հայտնում է ալիքը:




