Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները, և այդ տեխնոլոգիան օգտագործում է բոլոր այն պետություններում, որտեղ ունի գեոպալիտիկ շահեր, որտեղ նպատակ ունի տեղի ժողովուրդներին և այդ պետությունները օգտագործել իր գեոպալիտիկ շահերի համար՝ թքած ունենալով այդ ժողովրդի ապագայի և այդ պետության ապագայի վրա։
Այսօր Հայաստանում ևս շատերը, ովքեր ակնհայտորեն, բացեիբաց գրանտներ են ստանում Արևմուտքից, տարբեր գործիչների և անհատների մեղադրում են «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ» լինելու մեջ՝ մոռանալով, որ իրենք բացեիբաց Արևմուտքից փող են ստանում, որ իրենք Արևմուտքից բացեիբաց փող ստանալով Հայաստանում իրականացնում են փաստացի հակապետական գործունեություն, քանզի Հայաստանի և Արևմուտքի շահերը չեն համընկել, չեն համընկնում և չեն համընկնելու։
Հիմա «Ռուսաստանի ագենտ» լինելու մասին․ Ժողովուրդ ջան, Ռուսաստանը աշխարհի միակ պետությունն է, որ երբեք չի միջամտել, և չի միջամտում, և չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, և սա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող, քիչ թե շատ ինտելեկտ ունեցող գործիչները լավ գիտեն՝ անկախ այն բանից, ինչ են ասում։ Միևնույն է նրանք լավ գիտեն, որ Ռուսաստանը չի միջամտել և չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին։
Մնացած խոսակցությունները անհեթեթ են, հորինված և ունեն կոնկրետ նպատակ՝ Հայաստանում հակառուսականություն ձևավորելու համար։ Իսկ Ռուսաստանը, եթե մի պահ միջամտեր Հայաստանի ներքին գործերին, շատ բան Հայաստանում այլ կլիներ։
Եվ այսօր Ռուսաստանն ու Չինաստանը գեոպալիտիկ պայքար են մղում Արևմուտքի դեմ նաև այն պատճառով, որ պահանջում են Արևմուտքից, որպեսզի նա ևս չմիջամտի այլ պետությունների ներքին գործերին և հարգի պետությունների սուվերենիտետը, և սա ձևակերպված է նաև Ռուսաստանի ու Չինաստաննի կողմից Արևմուտքի ներկայացված պահանջների և ապագա դոկտրինի մեջ պաշտոնապես…
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



