Միայն լավ ժամանակ, եւ ոչ մի պարտավորություն
LIFEԵրբեմն լինում է, որ ցանկանում ես զվարճանալ, սակայն ոչ մի լուրջ հարաբերություն սկսել չես ուզում: Հաճախ երիտասարդ տղամարդկանց ցանկությունը հենց դա է` սեքս առանց պարտավորությունների: Իսկ ինչ նշանակություն ունի այն կանանց համար: Չնայած տղամարդկանց թվում է, թե կանանց համար սեքսն ավելի կարեւոր է, քան իրենց, սակայն հաճախ սա սխալ պատկերացում է:
Կանայք հաճախ ցանկանում են հասարակ հարաբերություններ` պարզապես հանգստանալ ու հաճույք ստանալ սեքսի ընթացքից, ոչ մի պարտավորություն: Առանց պարտավորությունների սեքսը երկու տեսակի է լինում` հանկարծակի եւ պլանավորված: Իհարկե, երկրորդ տարբերակը շատ ավելի վստահելի է, քանի որ դու գիտես, թե ում հետ ես հարաբերություն ունենալու, եւ հետեւաբար վարակների ռիսկը նվազում է:
Սակայն հարցումները ցույց են տալիս, որ առաջին տարբերակը շատ ավելի է գրավում կանանց: Հետեւաբար, նրանք պետք է զգույշ լինեն հանկարծակի սեքսի ընթացքում եւ պաշտպանվեն, իսկ ընդհանուր առմամբ` նորարարությունները վատ չեն, դրանք հետաքրքրացնում են կյանքը:
Պատրաստեց Past.am-ը:



