Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայում երաշխավորված և կայուն երկարաժամկետ խաղաղությանը, այլ ոչ թե հրադադարին։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Զելենսկու՝ Կիևի էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
«Առաջին հերթին, մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի: Կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղությունը, որը ձեռք կբերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով, բացարձակ առաջնահերթություն է», - նշել է Պեսկովը։
Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն աշխատում է Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի առաջարկի վրա և այս մեխանիզմի պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



