Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում փոխվում են մարդկանց նախասիրություններն ու պահանջմունքները՝ կապված սնունդ ընդունելու, ի մասնավորի՝ նախաճաշի հետ, առավել ևս՝ ժամանակակից մարդու զբաղվածության և անընդհատ «վազքի» պայմաններում: Հիմա գնալով արդեն «մոդայիկ» է դառնում արագ պատրաստվող նախաճաշը, որի մաս է կազմում, այսպես կոչված, «չոր նախաճաշը», չնայած այն գրեթե մեկուկես դարի պատմություն ունի:

Չոր նախաճաշը պատրաստի կամ կիսապատրաստի ուտելիք է, որը բաղկացած է հատիկավորներից (եգիպտացորեն, ցորեն, բրինձ և այլն) և կարող է լինել փաթիլների, գնդիկների, բարձիկների, օղակների կամ մուսլիի տեսքով: Այն մեծամասամբ լրացուցիչ եփելու կարիք չունի և սովորաբար ուտում են կաթով, յոգուրտով կամ հյութով: Կան չոր նախաճաշի տարբեր տեսակներ՝ պարզ փաթիլներից մինչև գրանուլաներ՝ չորացրած մրգերով և ընկույզով:

Չոր նախաճաշի տեսակներն են.

–Փաթիլներ. դրանք ամենից հաճախ պատրաստվում են եգիպտացորենից, որոնք հատուկ ջերմամշակման ենթարկելուց հետո դառնում են խրթխրթան ու այդպես էլ վաճառվում են:

–Ֆիգուրային. գնդիկներ, օղակներ, բարձիկներ և աստղիկներ՝ պատրաստված բրնձից, վարսակի փաթիլներից կամ եգիպտացորենի ալ յուրից, որոնք, ի դեպ, կարող են լինել լցոնված:

–Մուսլինային. չեփված հացահատիկային փաթիլների, թեփի, չորացրած մրգերի, ընկույզի կամ հատապտուղների խառնուրդ, որոնք պետք է նախապես թրջել կաթի կամ հյութի մեջ՝ փափկելու համար:

–Գրանոլաներ. հացահատիկի, ընկույզի, չորացրած մրգերի և երբեմն շոկոլադի խառնուրդներ:

Չոր նախաճաշերը ժողովրդականություն են ձեռք բերել 1899 թվականին՝ ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի՝ եգիպտացորենի փաթիլների գյուտարարի շնորհիվ։ Քելլոգը ձգտում էր Միչիգանի առողջարանների հիվանդների համար ավանդական նախաճաշերը փոխարինել առողջարար սննդով։ Նա եփված եգիպտացորենի զանգվածը չորացնելիս պատահաբար ստացել էր առաջին եգիպտացորենային փաթիլները. դրանք, իհարկե, համեմունքներ չունեին, չկար շաքար, աղ կամ շոկոլադ, դրանք նախատեսված էին առողջարանների բուժառուների համար։ Հետո՝ 1906 թվականին, հիմնադրվել է Kelloggs ընկերությունը, որն սկսել է զանգվածաբար արտադրել եգիպտացորենի փաթիլներ՝ դարձնելով դրանք ամբողջ աշխարհի համար հայտնի նախաճաշ։ Արդեն 20–րդ դարում տեղի է ունեցել արագ սննդի անցման հեղափոխությունը: 1950–1960 թվականներին հայտնվել են շոկոլադային գնդիկները, 1970–ականներին՝ մուսլիները և դրանց դիետիկ տարբերակները, 1990– ականներից չոր նախաճաշերին սկսել են ավելացնել վիտամիններ, մանրէասպան նյութեր և առողջ սննդի տարատեսակներ (գրանոլաներ)։

Իհարկե, կարելի է երկար վիճել չոր նախաճաշերի օգուտների և վնասների մասին: Բայց գիտականորեն համարվում է, որ դրանց օգուտը հիմնականում այն է, որ պարունակում են մանրաթել, որը կարևոր է մարսողության համար։ Բացի այդ, դրանք հեշտ է հարստացնել վիտամիններով և հանքանյութերով։

Վնասներն այն են, որ ժամանակակից չոր նախաճաշերը շատ են պարունակում շաքար, աղ, համեմունքներ և համի ուժեղացուցիչներ։ Ընդ որում, արտադրության ընթացքում հատիկավորների որոշ սննդարար նյութեր կորչում են։ Բացի այդ, որոշ չոր նախաճաշերի բարձր կալորիականությունը կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Նաև կա կարծիք, որ չոր նախաճաշերի չարաշահումը կարող է վնասակար լինել մարսողության համար։

Ներկայում աշխարհում չոր նախաճաշերի ամենամեծ շուկան ԱՄՆ–ն է: Ամերիկացիները տարեկան միջինն ուտում են մոտ 4,5 կգ չոր նախաճաշ մեկ մարդու հաշվով։

1990–ականներին են առաջին փաթիլները Հայաստան բերվել ԱՄՆ-ից ու Ռուսաստանից։ 2000–ականներին լայն տարածում են ստացել «Nesquik» և «Fitness» շարքերը, իսկ 2010–ականներին հայտնվել են չոր նախաճաշերի հայկական տարբերակները՝ մուսլի և գրանոլա։ 2020–ականներին տեղական արտադրությունն աճել է, շուկայում հայտնվել են ավելի բնական ու «առանց շաքարի» տարբերակներ։

Հայաստանում այսօր արդեն կան մի քանի տեղական խոշոր բրենդներ, որոնք պատրաստում են չոր նախաճաշեր՝ մուսլիներ, հացահատիկային խառնուրդներ, գրանոլաներ, էներգետիկ խառնուրդներ: Կան նաև փոքր արտադրություններ՝ «healthy granola» ձևաչափով: Ընդ որում, տեղական արտադրանքը հաճախ ավելի բնական է, քիչ շաքարով ու առանց կոնսերվանտների, քան դրանց արտասահմանյան անոլոգները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia