Հեղուկ գազը կրկին թանկացել է․ վարորդները բողոքում են
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հեղուկ գազի գինը բարձացել է, այսօր MediaHub-ը արձանագրեց, որ հեղուկ գազի գինը դարձել է 190 դրամ։
Վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ ավտոմեքենայի վառելիքը թանկացել է՝ օրինակ բերելով հեղուկ գազը։ MediaHub-ին ահազանգում են վարորդները, որ օրերի ընթացքում վառելիքի գինը թանկացել է 30-40 դրամով։
«Եթե մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի գինը 160 դրամ էր, ապա այժմ հեղուկ գազի գինը բարձացել է դառնալով 190 դրամ։ Չգիտես՝ արդյո՞ք էլի կբարձրանա հեղուկ գազի գինը։ Մասնավորապես, որ արդեն ձմեռ է, և Վերին Լարսում, եթե ձյուն է տեղում, բեռնատարները մնում են, հեղուկ գազն էլ թանակնում է, եթե այժմ թանկացել է և դարձել է 190 դրամ, ապա ձյան ժամանակ կարող է թանկանալ և դառնալ 200-250 դրամի սահմաններում, որը իհարկե բավականին «կխփի» մեր գրպաններին»,- նշեց մեզ ահազանգած վարորդներից մեկը։
Բացի այդ, մեզ ահազանգում են, որ հեղուկ գազի թերլիցքավորումներ են տեղի ունենում․ «Հեղուկ գազի թանկանալուց բացի, լիտրի մեջ էլ են խաբում, վերահսկողություն ընդհանրապես չկա։ Տարբեր տեղեր նույն լիտրով լցնում ենք, բայց ծախսը զգալի տարբերություն է տալիս։ Օրինակ՝ լիցքավորել եմ 13,63 լիտր, 22-րդ կմ-ին գազը վերջացավ։ Մինչև ե՞րբ են այսպես խաբելու»։
Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.6%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում), իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 0.6% և 1.6%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.4% և 1.2%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% գնանկում:
Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։
Հետևեք մեզ՝ այստեղ



