Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


20 ամսում 120 կգ նիհարելուց հետո աղջիկը երազում է նորից 170 կգ դառնալ (լուսանկարներ)

LIFE

Ճարպակալմամբ տառապող բազում մարդիկ կերազեին Ամելիա-Ջեյն Հարիսի չափ նիհարել, սակայն 20-ամյա Ամելիան բնավ էլ գոհ չէ իր արձանագրած արդյունքից։ Նա ասում է, որ իր երազած մարմինն իսկական մղձավանջ է դարձել իր համար։ Նա տառապում է Քրոնի հիվանդությամբ։

Amelia-Jane Harris, 20, used to weight 27st 10lbs and was bullied at school and called Fatty Bum Bum She developed Crohns disease and lost 18 stone in 20 months to become a slim size six

Հարիսը 20 ամսում 115 կգ նիհարեց հիվանդության հետևանքով. նա շարունակ փսխում էր ընդունած սննդամթերքը ու տառապում սուր աղիքային ցավերից։ Ամենագեր ժամանակ նա 175 կգ էր կշռում ու կրում 32 չափսի հագուստ։ Նա երազում էր կիպ զգեստներ կրել, սակայն նրա կառուցվածքը նրան թույլ չէր տալիս հագնվել սրտի ուզածի պես։ Այժմ Հարիսը 55 կգ է կշռում ու կրում է 6 չափսի հագուստ։ Նա երազում է նորմալ սնվելու մասին, թեկուզև դրա համար պետք լինի վերադառնալ նախկին չափսին։

https://metrouk2.files.wordpress.com/2015/04/ad_166064007-e1429193882368.jpg

Նա չի կարողանում վայելել ճաշատեսակները, ու սնվելն իսկական տառապանք է նրա համար։ Նա այնքան թերսնված է, որ չի կարողանում աշխատել։ Նրա եղունգները, հոնքերն ու մազերը պարբերականորեն թափվում են։ Աղջկա հիվանդությունից անտեղյակ մարդիկ գեղեցիկ կազմվածքի մասին հաճոյախոսություններ են անում նրան՝ անգամ չկասկածելով, թե ինչ դժոխքի միջով է նա անցնում ամեն անգամ սնվելուց հետո։ Մի հարցազրույցի ընթացքում Հարիսն ասել է.

«Երբեմն ես շատ սուր ստամոքսի կծկումներ եմ ունենում, սակայն նաև բութ ցավեր եմ ունենում, որոնք ոչ մի կերպ չեն անցնում։ Ես այլևս հաճույք չեմ ստանում սննդից։ Սնվելն ասես դարդ լինի ինձ համար, քանի որ ես գիտեմ, որ սննդամթերքը ցավեր է առաջացնելու ինձ մոտ։ Առողջ սնունդ ուտելն անիմաստ է թվում, քանի որ ես միևնույնն է չեմ մարսում այն։ Ես մի կերպ դիմանում եմ հիվանդությանն ուժեղ ցավազրկողների միջոցով, բայց սա ասես իսկական անեծք լինի։ Ես ողջ կյանքիս ընթացքում ստիպված եմ լինելու դեղորայք ընդունել»։

Հարիսն անհոգ մանկություն է ունեցել ու ավելորդ քաշի խնդիրներով չի տառապել, սակայն պատանեկության տարիներին նա սկսեց աստիճանաբար գիրանալ, թեպետ նրա սննդակարգում ոչ մի փոփոխություն չի կատարվել։ 14 տարեկանից աղջկան սկսեցին ծաղրել՝ անվանելով «հաստաքամակ»։ Հարիսը կորցրեց իր ինքնավստահությունն ու բարդույթավորվեց։ Դպրոցում նա դեռ առողջ էր սնվում, սակայն քոլեջ ընդունվելուց հետո նա այնքան էր զզվել անկիրթ շրջապատի արձագանքներից, որ արդեն թքած ուներ նրանց վրա ու ուտում էր սրտի ուզածը։ Նա հաշտվել էր այն մտքի հետ, որ ինքը գեր է, սակայն իր 17-րդ տարեդարձից առաջ նա ծանր հիվանդացավ։

Ես օրը 10 անգամ փսխում էի ու չէի կարողանում որևէ բան մարսել։ 20 ամսում ես 115 կգ նիհարեցի։ Ես բան չէի հասկանում ու սարսափահար էի։

Before being diagnosed with Crohns disease, Miss Harris had four jobs. Now, she is so tired she cannot work. She said: I know it sounds unbelievable, but Id give anything to be 27 stone again

Քաշի անակնկալ կորուստը լուրջ մտահոգության տեղիք էր տվել աղջկան, ու նա որոշեց բժշկի դիմել։ Պարզվեց, որ նա տառապում է Քրոնի հիվանդությամբ, որի դեպքում մարսողական համակարգը բորբոքվում է։ Ցավոք, ներկայումս այս հիվանդությունն անբուժելի է։ Նա ամեն օր բռով դեղ է ընդունում, ինչն ընդամենը մեղմում է վիճակը։ Եթե հիվանդության սրացումներ չկան, Հարիսը օրը 70 հաբ է ընդունում, սակայն սրացումների դեպքում այս թիվը կարող է հատել հարյուրի սահմանը։ Նա մարսում է իր կերածի ընդամենը 10 տոկոսը։ Նա անգամ ջուրն է դժվարությամբ մարսում։

«Գիտեմ, որ սա անհավատալի է թվում, սակայն ես ինչ ասես, որ չէի զոհաբերի կրկին 170 կիլոգրամ լինելու համար։ Անցյալ տարի այս ժամանակ ես միանգամից 4 աշխատանք ունեի, սակայն հիմա չափից ավելի թույլ եմ, որպեսզի կարողանամ աշխատել։ Մազերս այնքան շատ են թափվում, որ ես ողջ ամառ ստիպված էի կեղծամ կրել, ինչը շոգացնում էր, քոր ու անհարմարության զգացողություն առաջացնում։ Ես անգամ հոնքերիցս զրկվեցի, ինչի արդյունքում այլմոլորակայինի նմանվեցի։ Ես չեմ կարող ընկերներիս հետ գնալ որևէ համեղ բան ուտելու, որովհետև դրանից հետո կվատանամ»։

Դժբախտաբար, աղջկա քաշը դեռ շարունակում է նվազել, ու բժիշկները գլուխ չեն հանում, թե ինչու նրա քաշը մինչ այժմ չի կայունացել։ Հավանականություն կա, որ նրան նորից հիվանդանոց կտեղափոխեն, սակայն Հարիսը չի ուզում վերադառնալ հիվանդանոցային ռեժիմին։ Նա շարունակ աղոթում է, որ բժիշկները գտնեն իր խնդրի լուծումը, նախքան դրա համար չափազանց ուշ կլինի։ Առողջություն մաղթենք այս երիտասարդ աղջկան ու մենք էլ միանանք նրա աղոթքին։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris